Life.panorama.am-ը գրում է.
1.Պորտի գիտական անվանումը «ումբիլիկուս» է:
2.Մարդը կենդանական աշխարհի միակ ներկայացուցիչն է, ով ունակ է ուղիղ գծեր նկարել:
3.Շիկահեր տղամարդկանց մորուքն ավելի արագ է աճում, քան սևահերներինը:
4.Ժպտալուց մարդու մոտ 17 մկան է աշխատում:
5.Մարդկային ԴՆԹ-ն մոտ 80 000 գեն է պարունակում:
6.Տղամարդիկ գաճաճ են համարվում 130 սմ-ից ցածր հասակ ունենալու դեպքում, իսկ կանայք'120 սմ-ից ցածր հասակի դեպքում:
7.Լեյկոցիտները մարդու օրգանիզմում ապրում են 2-4 օր, իսկ էրիտրոցիտները'3-4 ամիս:
8.Կյանքի ընթացքում մարդու յուրաքանչյուր մատը ծալվում է մոտ 25 միլիոն անգամ: 9.Մարդու օրգանիզմում բնակվող մանրէների ընդհանուր քաշը կազմում է 2 կգ:
10.Մարդու գլխուղեղում մեկ վայրկյանի ընթացքում 100 000 քիմիական ռեակցիա է տեղի ունենում:
11.Մարդու աջ թոքն ավելի շատ օդ է կարողանում տեղավորել, քան ձախը:
12.Ողջ կյանքի ընթացքում կնոջ օրգանիզմն արտադրում է 7 միլիոն ձվաբջիջ:
13.Մարդու աչքը կարող է տարբերել 10 000 000 գունային երանգ:
14.Բերանի խոռոչում 40 000 մանրէ կա:
15.Տղամարդու օրգանիզմում ամենափոքր բջիջները սերմնահեղուկի բջիջներն են:
16.Մարդու օրգանիզմում ամենաուժեղ մկանը լեզուն է:
17.Մարդու օրգանիզմում մոտ 2000 համային ռեցեպտոր է գործում:
18.Տղամարդիկ 10 անգամ ավելի հաճախ են տառապում դալտոնիզմով, քան կանայք: