Մարդու օրգանիզմը կատարյալ ճիշտ և կազմակերպված մեխանիզմ է: Այս փաստերը կհամոզեն Ձեզ դրանում:
1.Աչքերի կենտրոնացմանը նպաստող մկանները շարժվում են օրական մոտ 100 հազար անգամ: Դրա համար ծախսվում է այնքան էներգիա, ինչպես, եթե օրական քայլեիք 80 կմ:
2.Կյանքի ընթացքում մարդը մոտ 25 հազար լիտր թուք է արտադրում:
3.Մեր ուղեղն ի վիճակի է մտաբերել մոտ 50 հազար տարբեր բույրեր:
4.Էրիթրոցիտները 20 վայրկյանում կարող են անցնել ողջ օրգանիմով մեկ:
5.Մարդու աչքն այնքան զգայուն է, որ եթե Երկիրը հարթ լիներ, մենք կկարողանայինք նկատել մեզնից 50 կմ-ի վրա գտնվող վառվող մոմը:
6.Մեծահասակ մարդը կազմված է 7 000 000 000 000 000 000 000 000 000 (7 օկտիլիոն) ատոմից:
7.Մեր աչքերը կարող են տարբերել մինչև 10 միլիոն տարբեր գույներ և մշակել դրանք, ցանկացած հեռադիտակից ավելի լավ:
8.Երեխաները 60 ոսկոր ավելի ունեն, քան մեծահասակները:
9.Մեր ԴՆԹ-ն 50%-ով համընկնում է բանանի ԴՆԹ-ի հետ:
10.Մեր ուղեղը կարող է այնքան էներգիա արտադրել, որը բավական է մեկ էլեկտրական լամպ վառելու համար:
11.Մարդու օրգանիզմի ամենահզոր մկանը ծամողականն է:
12.Մեր օրգանիզմն ամեն վայրկյան 25 միլիոն նոր բջիջ է արտադրում:
13.Մենք կարող ենք մոտ 1000 բառ կարդալ մեկ րոպեում:
14.Մենք ողջ կյանքի ընթացքում մոտ 19 կգ մաշկ ենք փոխում: