Հաղորդավար, մի շարք երգերի բառերի հեղինակ Ավետ Բարսեղյանը իր տևական դադարով շատերին ստիպեց անհանգստանալ: Մեծ մասը կարոտում էր սիրված ու գրագետ հաղորդավարին, որոշներն էլ ուրախացել էին բացակայությունից… Այնուամենայնիվ, հիշում ու այդ «եթերային դատարկությունը» նկատում էին բոլորը… Life.Panorama.am-ի հետ Ավետ Բարսեղյանն այսօր անկեղծացավ գործունեության, անձնական փոփոխությունների ու առաջիկա ծրագրերի մասին…

 

-Ավետ, տևական ժամանակ է՝ ձեզ հեռուստաեթերներում չենք տեսնում: Պատճառ կա՞:

-Հեռուստադադար եմ վերցրել, քանի որ «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստահաղորդումն ավարտվեց… Սակայն ասեմ, որ առաջարկ եմ ստացել Հանրային հեռուստաընկերությունից: Այնպես որ, շուտով կվերականգնվի իմ եթերային կյանքը…

 

-Ինտելեկտուա՞լ, թե՞ ժամանցային ծրագրով կվերադառնա՞ք:

-Դեռևս մշակման փուլի մեջ է, բայց, կարծում եմ, ժամանցային ծրագիր կլինի…

 

-Հավանաբար ձեզ պետք է սպասենք 2014 թվականին…

-Այո, նոր տարվա հետ ես էլ կգամ…Արդեն իսկ ամանորի գիշերը հավանաբար կլինեմ եթերում՝ որպես հաղորդավար…

 

-Իսկ ես կարծում էի «Հ1»-ից նեղացած եք գնացել:

-Բոլորովին… Ուղղակի գնացել էի իմ սիրած ծրագրի «ետևից»… Խոսքը «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստահաղորդման մասին է, որի հաղորդավարական աթոռը թափուր մնալուն պես ես մեծ սիրով տեղափոխվեցի «Շանթ» հեռուստաընկերություն:

 

-Փաստորեն «հանրայինի» ձեր ընկերներն էլ ձեզանից չնեղացան…

-Բացարձակ… Ես աշխատել եմ երեք հեռուստաընկերություններում և դրանցից յուրաքանչյուրի հետ էլ շատ բարի և դրացիական հարաբերություններ ունեմ…

 

-Հեռուստադադարի ընթացքում ինչո՞վ եք զբաղվել:

-Համերգային ծրագրեր եմ վարել, նաև երգերի խոսքեր եմ գրել… Այս տարի հատկանշական էր Սոսո Պավլիաշվիլիի, Քրիստինա Օրբակայտեի և Թաթայի զուգերգը… Ի դեպ, վերջերս ավարտեցի «Հ1»-ի ամանորի կապակցությամբ գրված երգի բառերը… Նաև «Հանրային ռադիոյի» եթերում արդեն 9 տարի է, վարում եմ մի հրաշալի ծրագիր, որը կոչվում է «Խելք խելքի»:

 

-Ավետ, որքանով տեղյակ եմ, վերջապես գտել եք ձեր երկրորդ կեսին:

-Այո, ունեմ սիրելի էակ, Աստծո հաջողությամբ օրինական հարաբերությունների մեջ կմտնենք հաջորդ տարի…

 

-Ձեր ընտրյալը ձեր երկար տարիների հարևանուհին է: Այս տարիների ընթացքում ի՞նչ չէիք նկատել նրա մեջ, որ հանկարծ տեսաք ու սիրահարվեցիք…

-Քանի որ նրան շատ փոքրուց եմ ճանաչել, ոչ մի այդպիսի կայծ չկար, որը հետագայում բռնկվեց երկուսիս մեջ: Շատ դժվար է մարդուն տեսնել արդեն որպես աղջիկ և կին, երբ շատ փոքր տարիքից նրան գիտես… Դու նրան մշտապես երեխա ես ընկալում…

 

Շարունակությունը` այստեղ: