«Հրապարակ» օրաթերթն այսօր համարում  գրել է, թե օրերս Յոլյանի անվան արյունաբանության կենտրոնում խայտառակ ակցիա է անցկացվել «Արև ենք միասին» երգի տեսահոլովակում նկարահանված աստղերի մասնակցությամբ։ Հեռուստատեսությամբ ցուցադրվեց, թե ինչպես են Ա. Բարսեղյանն ու մյուս աստղերն արյուն հանձնում կենտրոնում բուժվող քաղցկեղով հիվանդ երեխաների համար, այսինքն՝ սեփական օրինակով էին փորձում կոտրել անտարբերությունը և հանրության ուշադրությունը սևեռել ուրիշի ցավի նկատմամբ: Սակայն, ըստ հիվանդանոցի «Հրապարակ»-ի աղբյուրի, պարզվում է, աստղերը ձևեր են թափել և իրականում ոչ մի արյուն էլ չեն հանձնել, իսկ բուժքույրերն ուղղակի բեմադրել են Սոֆի Մխեյանի, Մկոյի, Էմմիի, Ավետ Բարսեղյանի, Նազենի Հովհաննիսյանի և մյուսների «արյան հանձնումը»։ Բուժքույրերին հանձնարարված է եղել բինտով փաթաթել «աստղիկների» թևերը և ասեղի մուտքի, նաև արյուն քաշելու իմիտացիա անել, իսկ տղամարդիկ շատ քիչ են հանձնել՝ ճիշտ այնքան, որքան քաշում են երեխաների մատից՝ արյան անալիզ տալու համար»:

Life.panorama.am-ը մեկնաբանություն ստանալու համար դիմեց երգչուհի Սոֆի Մխեյանին, ով նշեց, որ ներկայիս լրատվամիջոցների համար առաջնային է միայն տեղեկատվություն տարածելը` թեկուզ ոչ ճշգրիտ և խեղաթյուրված:

 

Շարունակությունը՝ այստեղ: