Օրերս ԱՄՆ-ում տեսել են հայտնի երգահան Ավետ Բարսեղյանին ու ընտանիքին, որը Գլենդելի հայության «աստղային» թաղամասում առանձնատուն գնելու փնտրտուքների մեջ է եղել։

 

Նկատենք, որ այդ թաղամասում են ապրում Հայաստանից արտագաղթած հայ աստղերը՝ Արմինկան, Հայկոն, Արման Հովհաննիսյանը, Էմմին եւ այլք։ Արդյո՞ք երգահանն էլ է պատրաստվում արտագաղթել, սա զարմանք է առաջ բերում, որովհետեւ Ավետ Բարսեղյանը Հայաստանում ամենաարտոնյալ եւ մեծ հնարավորություններ ունեցող արտիստների շարքում է, նրա եւ առաջին տիկնոջ ջերմ հարաբերությունների մասին էլ բոլորը գիտեն։

 

Աղբյուրը՝ hayeli.am