Երգչուհի МакSим-ը (Մարիա Աբրոսոմովա) Ինստագրամի իր էջում հայտնել է, որ սիրեցյալն ամուսնության առաջարկություն է արել իրեն:
Երգչուհին լուսանկարներ է զետեղել իր միկրոբլոգում, որոնցում ցուցադրել է իր ամուսնության մատանին: Կադրերին կից Մաքսիմը գրել է. «Ես ասացի այո»:
Աբրոսոմովան մինչ օրս չի բացահայտել իր փեսացուի ինքնությունը: Նրա խոսքով՝ իր սիրելին խուսափում է հանրային ուշադրությունից և նույնիսկ գրանցված չէ սոցցանցերում: