Իդեալական համերգ կազմակերպելու և այնտեղ աստղերի ներկայությունն ապահովելու համար պետք է նրանց ապահովել այն ամենով, ինչը նրանք պահանջում են:
Շատ համաշխարհային աստղեր հայտնի են իրենց կամակոր և դյուրագռգիռ բնույթով:
Ներկայացնենք ռուսական շոու բիզնեսի ամենահայտնի երգիչներիպահանջները.
Ֆիլիպ Կիրկորով.
Ֆրանսիական պանիր, մայոնեզ, հավի ֆիլե, ծովամթերք, մսեղենի և ձկնեղենի ասորտի, բանջարեղեն (լոլիկ, գազար, սմբուկ, կարտոֆիլ, սոխ, կանաչի), մրգեր (խնձոր, բանան, խաղող, տանձ, ձմերուկ), սև հաց, խնձորի և նարնջի հյութ, առանց գազի հանքային ջուր:
Պատվիրատուն պետք է տրամադրի Կիրկորովին առաջին կարգի հյուրանոցային համար, VIP դիմավորում օդանավակայանում, լիմուզին' իր համար, «Մերսեդես»' օդանավակայանից իրեն սպասարկող անձնակազմին տեղափոխելու համար, ինչպես նաև' բեռնատար' բեռի փոխադրման համար, և հատուկ մեքենաներ' երգչի պրոդյուսերի և անվտանգության աշխատակիցների համար:
Би-2.
3-անգամյա սնունդ' նախատեսված նաև միայն բանջարեղենով սնվող մարդկանց համար: Նախաճաշը պետք է իր մեջ ներառի թեթև պյուրեներ, մրգեր, հյութ, թեյ, սուրճ, հանքային ջուր, ճաշն իր մեջ պարունակի մեծ քանակությամբ բանջարեղեն, տարատեսակ ապուրներ, ծովամթերք, սունկ և բանջարեղեն:
Դեսերտը պետք է բաղկացած լինի մրգից, հյութերից, կարմիր գինուց և անսահմանափակ քանակությամբ թեյից ու սուրճից:
Ընթրիքը, ըստ տղաների, նույնպես պետք է լինի բազմազան' այս անգամ արդեն հագեցած կոյնակով:
«Լենինգրադ» խումբ.
Օղի' Русский стандарт, Абсолют, մարտինի, գարեջուր, հանքային ջուր, հյութ:
Սոֆիա Ռոտարու.
Երգչուհու սննդակարգի մեջ պետք է ներառված լինի թարմ մթերք' բերված շուկայից' կաթնաշոռ, կեֆիր, թարմ բանջարեղեն, առանց գազի ջուր, CHIVAS REGAL վիսկի համերգից հետո, մնացածը' ըստ ցանկության.
Երգչուհու ժամանաման օրն ու համերգի հրապարակում ընթրիք 4 անձի համար, ռեստորան երգչուհին չի գնում:
Ալլա Պուգաչովա.
Գնացքով ժամանելու դեպքում' սպիտակ լիմուզին:
Ստաս Միխայլով.
Առանձին վագոն, միայն VIP դասի «Մերսեդես» կամ «Լեքսուս»:
Հանդերձարանում պետք է լինի կարմիր խավիար, աղբյուրի ջուր, հյուրանոցաում լյուքս համար' բիլիարդով, SPA սրահ' նախատեսված միայն նրա համար:
Հանդերձարանում պետք է լինի կարմիր խավիար, աղբյուրի ջուր, հյուրանոցաում լյուքս համար' բիլիարդով, SPA սրահ' նախատեսված միայն նրա համար: