Հայտնի մարդիկ սիրում են գեղեցիկ ապրել և ճաշակով, իսկ իրենց գաստրոնոմիկ ցանկությունները նրանք հաճախ իրականացնում են սեփական ռեստորաններում։ Luxlux.net-ը պատմում է հայտնի մարդկանց ռեստորանների մասին։
Հայտնի դերասան Ռոբերտ Դե Նիրոյին է պատկանում Tribeca Grill ռեստորանը՝ Մանհեթենում։ Դերասանի գործընկերները շատ են սիրում լինել Նյու Յորքի կենտրոնում գտնվող այս հարմարավետ վայրում։ Սրահի պատերը կառուցված են աղյուսից, իսկ պատերից կախված են Ռոբերտ Դե Նիրոյի հոր նկարները, որը հայտնի նկարիչ է, քանդակագործ և գրող։ Հատուկ ճանաչում ունեն գինիները։ Ռեստորանի հավաքածուում կա ավելի քան 1400 տեսակ, իսկ օրվա յուրաքանչյուր ժամանակահատված ունի իր սեփական ճաշացանկը։
Հայտնի կինոռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան ռեստորանների մի ամբողջ ցանց ունի՝ Cafe Zoetrope, Cafe Rosso&Bianco և Rustic Francis’ Favorites։ Նրանք բոլորն էլ գտնվում են Կալիֆոռնիայում։ Rustic Francis’ Favorites ռեստորանն այցելուներին առաջարկում է իտալական պիցցա, մսային նրբուտեստներ, ինչպես նաև ուտեստներ բանջարեղենից, որոնք աճեցվել են հարևան հողամասում։ Ռեստորանում կա նաև գինու համտեսման համար սրահ։ Այստեղ է գտնվում նաև Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի ֆիլմերի և գինիների ոչ մեծ թանգարանը։
Ջասթին Թիմբերլեյքը մի քանի տարի առաջ սեփական փոքր ռեստորանն է բացել Նյու Յորքի Իսթ Սայդ թաղամասում։ Southern Hospitality անվանումով վայրն առաջարկում է ամերիկյան հարավի ուտեստներ։ Ճաշացանկի բոլոր ուտեստները պատրաստվում են Թիմբերլեյքի ընտանիքի տնային բաղադրատոմսերով։
Ֆլորիդայի Հարավային լողափ հանգստավայրում իր ռեստորանն է բացել հայտնի հոլիվուդյան կատակերգու Դենի Դե Վիտոն։ DeVito’s South Beach ռեստորանում կարելի է փորձել միջազգային խոհանոցի ուտեստներ, իսկ ռեստորանը կառուցված է իտալական ոճում։
Ginza Project հոլդինգը հայտնի հաղորդավարուհի Թինա Կանդելակիի հետ համատեղ Մոսկվայում բացել է «Тинатин» ռեստորանը։ Վրացական ռեստորանի ճաշացանկի ուտեստների մեծ մասը պատրաստվում են Կանդելակիի մոր բաղադրատոմսերով։ Այցելուները կարող են համտեսել կովկասյան խոհանոցի լավագույն ուտեստները՝ չեբուրեկի, սամսու, խաչապուրի, խորոված, խարչո, ինչպես նաև տնական պանիրներ և թթու։