Վառ վարդագույն
Շքեղ, սեքսուալ և համարձակ աղջիկ է: Այն կրելու համար պետք է լինել ինքնավստահ, քանի որ այն գրավում է մարդկանց ուշադրությունը:

Դեղին
Դեղինը նախատեսված է սուպեր-նորաձև աղջիկների համար: Նրանք մի փոքր բոհեմային են, մի փոքր ռոքային:

Կորալագույն
Այն նախընտրում են հանգիստ բնավորության տեր աղջիկները, ովքեր սիրում են ամառային հանգիստն ու սպորտը:


Վառ կանաչ
Առույգ և անմիջական աղջիկ է: Պատրաստ է զրուցել անծանոթ մարդկանց հետ և համարում է, որ կյանքը չափազանց կարճ է ամեն ինչ հասցնելու համար:


Սպիտակ
Սպիտակ ընտրում են ինքնավստահ և պահպանողական աղջիկները: Նրանց դժվար է հետ համոզել ինչ-որ բանից, եթե արդեն իսկ կայացրել են իրենց որոշումը:


Բաց վարդագույն
Բաց վարդագույն ընտրում են այն աղջիկները, ովքեր իրենց կյանքը նվիրել են կարիերային:


Կարմիր
Այն նախընտրում են սիրահարված աղջիկները, ովքեր ձգտում են գրավել իրենց սիրելիի ուշադրությունը: Նրանք երջանիկ են և ցանկանում են, որ բոլորն իմանան դրա մասին:


Կապույտ
Այն ընտրում են երիտասարդ աղջիկները և հոգով երիտասարդ կանայք: Կապույտ եղունգները ցույց են տալիս, որ դուք երիտասարդ եք, ուրախ և ցանկանում եք ինչ-որ նոր բան փորձել:


Ոսկեգույն
Այն նախընտրում են նրանք, ովքեր գլուխ են հանում նորաձևությունից և դեմ չեն խորհուրդներ տալ մյուսներին: Նրանք գիտեն, թե ինչպես է պետք համադրել անհամադրելիները:


Մանուշակագույն
Այն ընտրում են բոհեմային անհատները և նրանք, ովքեր աշխատում են գրասենյակային պայմաններում:

 

Աղբյուրը' Աղջիկների ակումբ