Եղունգների լաքը կարող է պատմել ձեր բնավորությանմասին ավելին, քան դուք կարծում եք: Իհարկե, եղունգների լաքի միջոցով ճշտորեն որոշելը կնոջ բարդ էությունը անհնար է, այնուհանդերձ, որոշ կարող են բացահայտվել: Միաժամանակ կտանք մի շարք խորհուրդներ' եղունգների լաքի գույնը ձեր ոճի հետ համատեղելու վերաբերյալ:
Վարդագույն. Բարբի ոճի մեջ վառ վարդագույնը խոսում է այն մասին, որ դուք քաջ եք, սեքսուալ առումով հանգիստ և շքեղության նկատմամբ ոչ անտարբեր:
Դեղին., ինչպես ասում է եղունգների կոսմետիկայի փորձագետ Ջիջեր Ջոնսոնը: Փորձագետը խորհուրդ է տալիս համատեղել դեղինը փոքրիկ սև շրջազգեստի և ջինսե շորտերի հետ:
Մարջանագույն և նարնջագույն երանգներ. Այս երանգներն ամռանը միշտ նորաոճ է: նյույորքյան SPA Jin Soon Natural Hand and Foot Spa-ի տնօրեն Ջիլ Սուն Չոյի խոսքերով՝ կանայք, ովքեր սիրում են նարնջագույն եղունգների լաք կամ երջանիկ են կամ շատ են ցանկանում երջանիկ լինել: Ամառային թեթև շրջազգեստի հետ նարնջագույն լաքը գլամուր և կոկիկ տեսք է տալիս, իսկ պեդիկյուրի համար առավել հարմար է բաց դեղձի գույնի երանգը:
Նեոնային կանաչ կամ երկնագույն. Բաց կանաչ և երկնագույն լաք ընտրող կանայք շարժուն են, սիրում են խոսել և շփվող են: Նրանց նշանաբանն է.: Եթե նման կինը աշխատում է գրասենյակում, ապա համոզված եղեք, նա ճշտորեն չի հետևի հագուսի գրասենյակային ոճին: Սովորաբար նրանք լավատես են ու անմիջական և գերադասում են աշխատել մդայի ոլորտում:
Թափանցիկ սպիտակ. ,-այսպես է կարծում է Essie Cosmetics ապրանքանիշի հիմնադիր Էսսի Վանգարտենը: Այդ տոները հարմար են ձեռքերի եղունգների համար, իսկ ոտքերի եղունգներին դրանք գեղեցիկ տեսք կունենան, եթե ոտքերը մուգ մաշկ ունենան կամ արևի լոգանք ստացած լինեն:
Բաց վարդագույն. Այս գույնի եղունգների լաքը ընտրում են պահպանողական կանայք' կարծում է Էսսի Վանգարտենը: Այս գույնը շատ էլեգանտ է և նախատեսված է կարիերային մեծ կարևորություն հատկացնող կանանց համար, այն զուսպ և միաժամանակ կանացի տեսք ունի: Ընտրելով այս երանգը եղեք ինքներդ ձեզ հավատարիմ և գնացեք մինչև վերջ՝ հագնելով կիսաշրջազգեստ, իրանը գրկող կոստյում կամ երեկոյի սև շրջազգեստ մեկ շարք մարգարիտներով:
Կարմիր. Շքեղություն, ուժ և ռոմանտիկա՝ ահա այն կանանց բնութագիրը, ովքեր գերադասում են կարմիր եղունգների լաքը: Նման կինը ուզում է ցույց տալ, որ ինքը բաց է, գուցե սիրահարված և գնում է ժամադրության:
Ոսկեգույն. Այս գույնը նախընտրում են նորաձևության գիտակները, ովքեր կարող են անգամ այդ մասին խորհուրդներ տալ մյուսներին: Մասնագետները խորհուրդ են տալիս այդ լաքը օգտագործել ջինսեր կրելիս:
Մանուշակագույն. Այս գույնն ընտրող կինը պատրստ է ամեն ինչի սահմանն անցնել: Այն հարմար է և ժամանակակից և գործարար կնոջ համար: Այս գույի առավել մուգ երանգները հարմար են երեկոյան միջավայրերի, իսկ առավել վառ և բաց երանգները' ցերեկային հանդիպումների համար: