Ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, որ մարդու մարմինը շատ բան է պատմում տվյալ մարդու բնավորության մասին։ Այդպես, օրինակ, իտալացի գիտնական Չեզար Լոմբրոզոն հավատում է, որ մարդու դիմագծերի օգնությամբ կարելի  որոշել նրա հակվածությունը հանցագործություն գործելուն։

Իսկ հիմա էլ որոշ գիտնականներ պնդում են, որ կնոջ ներաշխարհը կարելի է հասկանալ նրա կրծքի ձևով։

Ինտելեկտուալ կին


Այսպիսի կանայք մեծ ուրախությամբ ընդունում են ցանկացած մարտահրավեր, միայն թե ապացուցեն իրենց ինտելեկտի հզորությունը։ Նրաք բարձր են գնահատում հանգստությունը և հարմարավետությունը։ Ուրիշների աչքերում այս կանայք երևում են որպես ուժեղ և որոշիչ անհատներ։ Նրանք շատ հաճախ թաքցնում են իրենց զգացմունքները և սիրում են մենությունը։

Իսկական առաջնորդ


Այսպիսի կանայք երբեք օգնություն չեն խնդրում, քանի որ սովոր են ամեն ինչ ինքնուրույն անել։ Նրանց լսում են բոլոր հարազատները և դժվարին պահին օգնությունեն խնդրում նրանցից։ Սակայն անձնական կյանքում այս կանայք սառը և հեռացված են թվում։

Միսս օրիգինալություն


Այսպիսին են ժամանակակից և ուժեղ կանայք։ Նրանք չեն վախենում խնդիրներից։ Չափազանց մեծ էներգիայի պատճառով ամեն օրը վերածում են նոր արկածի։ Նրանց պահվածքը կարող է շոկի մեջ գցել շրջապատող մարդկանց, սակայն որոշումներ կայացնելիս նրանք մշտապես առաջնորդվում են սեփական արժեհամակարգով։

Մշտական օպտիմիստ և երազող


Նույնիսկ ամենաանելանելի իրավիճակներում այս կանայք պայծառ կողմեր են տեսնում։ Նրանք միշտ լիցքավորված են օպտիմիզմով և հեշտությամբ կարողանում են նոր ծանոթություներ և ընկերներ ձեռք բերել։

Խիզախ ամազոնուհի


Ինչքան էլ բարդ լինի նրանց ճանապարհը, այս կանայք ամեն բան կանեն դա հաղթահարելու համար։ Իրենց օրինակով նրանք ոգեշնչում են իրենց շրջապատող մարդկանց։ Սակայն այս կանայք չեն կարողանում սեփական սխալն ընդունել։

Իսկական հանելուկ

 

Նրանք շատ զգայուն և հոգատար են։ Այս կանայք լավ ընկերներ են, այդ իսկ պատճառով էլ մշտապես իմանում են իրենց շրջապատող մարդկանց ամենամեծ գաղտնիքները։ Սակայն շատ մարդկանց համար այսպիսի կանայք իսկական հանելուկ են, քանի որ չափազանց գաղտնապահ են։

 

Լուրջ և իմաստուն


Նրանք մշտապես ձգտում են ավելացնել իրենց գիտելիքները։ Այս կանանց տներում շատ գրքեր կան, իսկ ընկերները հարգում են նրանց գիտելիքների մեծ պաշարի համար։ Որոշ մարդիկ այս կանանց ձանձրալի են համարում, սակայն դա իրականում սխալ տպավորություն է։

Միակ և անկրկնելի


Նրանց հոգին օրիգինալության և բարձր ինքնագնահատականի է ձգտում։ Այս կանայք լավ երևակայություն ունեն և մշտապես ձգտում են նոր բաներ ստեղծել։ Նրանք շատ մտքեր ու ծրագրեր ունեն, սակայն չեն կարողանում դրանք կյանքի կոչել խուճապի պատճառով։

Իսկական հարմոնիա


Նրանք հավասարակշռված մարդիկ են։ Այս կանայք մշտապես խուսափում են վեճերից և հազվադեպ են արտահայտում իրենց տեսակետը՝ հիմնականոմ կանգնելով մեծամասնության կողքին։ Չնայած որ նրանք արտաքինից ամաչկոտ են, իրականում հստակ գիտեն, թե ինչ են ուզում։

Շրջապատի հոգի


Նրանց վառ խարիզման ձգում է շատ մարդկանց։ Այս կանայք վառ և ոչ սովորական անհատներ են, ովքեր կարողանում են հեշտությամբ լեզու գտնել մարդկանց հետ։ Նրանք նոր կյանք են տալիս այն միջավայրին, որում հայտնվել են։

Էներգիայի հրաբուխ


Նրանք միշտ ուշադրության կենտրոնում են և շատ լավ գիտեն, թե ինչպես օգտվել դրանից։ Այս կանայք նույնպես հզոր խարիզմա ունեն և կարողանում են էլ ավելի մեծ ազդեցություն ունենալ մարդկանց վրա։ Սակայն նրանք տանել չեն կարողանում շաբլոն մտածելակերպը և աշխատում են հեռու մնալ այդպիսի մարդկանցից։

Հենասյուն


Նրանք շատ պատասխանատու են և ցանկացած իրավիճակում կարող են վստահելի օգնական դառնալ։ Այս կանանց գործընկերները մեծ հույսեր են կապում նրանց հետ և վստահում են ամենապատասխանատու գործերը։ Իսկ անձնական կյանքում այս կանայք ընտանիքի ամուր հիմք են։