Սեռական հարաբերությունների ոլորտի իտալացի մասնագետ Պիերո Լորենցոնին պնդում է, որ կարող է շատ բան պատմել կնոջ մասին՝ հիմք ընդունելով միայն նրա կրծքի չափերը և ձևը: Գիտնականը համարում է, որ կուրծքը որոշում է կնոջ բնավորությունը շատ դեպքերում ավելի լավ, քան կենդանակերպի նշանը:
Լորենցոնին կանացի կրծքերը դասակարգել է' համեմատելով տարբեր մրգերի տեսակների հետ: Նա կարծում է, որ ցանկացած տղամարդ կարող է կառուցել իր սեփական սեռական հորոսկոպը՝ ուղղորդվելով կնոջ կրծքի չափերով:
Այսպիսով' մրգային քարտեզը սկսվում է ավանդական սեխից: Ըստ Լորենցոնիի' կլորավուն և սեխի ձև ունեցող կանանց մասին նախկինում ասում էին, որ նրանք հակված են մայրության, բայց դա այդպես չէ: Իրականում այսպիսի կանայք սիրում են ուտել, ուզում են, որպեսզի նրանց երես տան, նրանք սիրում են, երբ նրանց պաշտում են, բայց միևնույն ժամանակ նրանք երբեմն են սիրում սեքսը:
Այն տղամարդիկ, ովքեր սիրում են ինչ-որ աշխուժություն, պետք է ընտրեն կանանց, որոնց կրծքի ձևը նման է կիտրոնի: Այսպիսի կանայք լի են կյանքով և կարող են ծիծաղել իրենք իրենց վրա: Նրանք նախընտրում են հավասարակշռված կյանք, որը չի ենթադրում անակնկալներ:
«Այն կանայք, որոնց կուրծքը օվալաձև է և նման է արքայախնձորի, խելացի են և շատ հաճախ ձգտում են կարիերայի ստեղծման, բայց հոգու խորքում միշտ մնում են ռոմանտիկ: Որպես կանոն, այսպիսի կանայք ամենանվիրվածն են: Սակայն կին-արքայախնձորի սիրտը գրավելը այդքան էլ հեշտ չէ», - նշում է գիտնականը:
Խաղողի հատիկների նման կուրծքը, նույնպես լավ սեքսի համար նշան չէ: Այսպիսի կանայք կարող են էրոտիկ տեսք ունենալ, սակայն իրականում նրանք ամաչկոտ և համեստ են:
Նույնիսկ այն կանայք, որոնց կրծքի ձևը նման է նարնջի, չեն կարող տղամարդուն հաճույք պատճառել: Այսպիսի կանայք շատ ինքնավստահ են և հստակ գիտեն' ինչ են ուզում, սեքսը նրանց հետաքրքրում է ամենից քիչ: Ավելի շատ նրանց դուր է գալիս խոսակցությունը և գործընկերային հարաբերությունները:
Ոչ մեծ կրծքերով կանայք, որոնց ձևը նման է բալի, զվարճալի են և բավականին գրգռվող: Մահճակալում նույնպես նրանք շատ խելացի են և հնարամիտ:
Եվ վերջապես, կանայք, որոնց կրծքի ձևը նման է տանձի, սիրում են սերը իր տարբեր դրսևորումներով: Նրանք կարող են լինել բարեպաշտ, բայց գիտեն, թե ինչպես պետք է զբաղվել սեքսով: