Arxangelo.info-ն գրում է.

 

Որոշ հոգեբաններ գտնում են, որ շրթունքների ձևը նույնպես կապ ունի մարդու բնավորության հետ: Եվ այսպես եկենք տեսնենք այս կամ այն տիպի շրթունքներ ունեցողներին ինչպիսի՞ բնավորություն է բնորոշ: Միգուցե Դուք ևս ձեզ կգտնեք այս թեսթում.

07106

1. Լիքը, լայն շրթունքներ:

12520

Ազարտային Եթե նրան ինչ-որ բան դուր է եկել՝ նա անհապաղ ցանկանում է ստանալ դա և ամենևին կարևոր չէ թե ինչի մասին է գնում խոսքը՝ նոր պայուսակի՞, թե՞ տղամարդու: Ազատամիտ և էներգիայով լեցուն նա չի ամաչում իր ձեռքը վերցնել նախաձեռնությունը և առաջինը ժամադրություն նշանակել կամ զանգահարել: Այդպիսի աղջիկը չի սպասում բնության կողմից նվիրատվություն, այլ գերադասում է վերցնել այն ինչ իրեն անհրաժեշտ է: Նրա կյանքում միշտ կատավում են հետաքրքիր բաներ: Նրա կարգախոսն է. «Հիմա կամ երբեք»: Նրա համար շատ կարևոր է ազատությունը և անկախությունը: Նա հարգանքով է մոտենում անձնական տարածքին և նույնը սպասում է իր սիրելիից: Տղամարդը, որի հետ նա կուզենա անցկացնել իր մնացած կյանքը պետք է լինի շատ հմուտ սիրեկան և ճակատագրական որոշումներ կայացնող:

 

2. Լիքը, բայց ոչ մեծ շուրթեր:

02126

Ռոմանտիկ Այս աղջկա մոտ առաջին տեղում էմոցիաներն են, այլ ոչ թե սառը հաշվարկը: Այդ իսկ պատճառով նրան միշտ թվում է, որ մանկությունում նրան նստեցրել են ճոճանակ և մոռացել են իջեցնել այնտեղից: Նրա կյանքը ամբողջովին բաղկացած է վերելքներից և վայրէջքներից: Զարմանալի չէ, որ նա շատերին դուրեկան է, քանի որ նա կարողանում է մարդկանց հասկանալ և լինել նրանց կողքին դժվար պահերին: Սակայն մեդալը ունի նաև հակառակ երեսը՝ ռոմանտիկ անձնավորությունը գերադասում է շատ չխորանալ լուրջ պրոբլեմների մեջ, այլ ուղղակի աչք փակել դրանց վրա՝ խաբելով ինքն իրեն: Նրա իդեալական տղամարդու պատկերացումները ամսագրերի նկարազարդումների և սիրավեպերի տղամարդկանց մի հետաքրքիր միքս է:

 

3. Վերևի շրթունքը մեծ է ներքևինից:

03125

Սիրում է հրամայել Կայացած անձնավորություն, ով գործին կցվում է ամենայն պատասխանատվությամբ և անպայման այն ավարտին է հասցնում: Դա ամենևին չի փչացնում նրա «կարման», որովհետև այդպիսի աղջիկը, որպես կանոն գիտի թե ինչ է ուզում: Ակտիվ գործողությունների նա անցնում է միայն այն ժամանակ, երբ 200%-ով համոզված կլինի իր ճշմարտացիության մեջ: Նրա կարգախոսն է. «Ամեն ինչ կամ ոչինչ»: Նա չի սիրում մարդկանց, որոնք կարող են ինչ-որ մի նախաձեռնություն կիսատ թողնել: Նշանակետին նա կարողանում է հասնել իր բարձր ինքնագնահատականի հաշվին: Այս աղջիկը տիրապետում է լիդերին բնորոշ մի շարք հատկությունների, որի մեջ անպայման մտնում է նաև խարիզման: Նրա երազանքների ասպետը պետք է լինի նույնքան ամբիցիոզ, որքան ինքն է և այդ տղամարդը պետք է նրան միշտ «նախապատրաստի» նոր բարձունքների գրավման:

 

Շարունակությունը՝ այստեղ: