1. Սիրտդ արագ է բաբախում, երբ
ա. տեսնում ես քթի կամ հոնքի վրա փիրսով երիտասարդի -3,
բ. երիտասարդը սիրալիր, անկեղծ նայում է ուղիղ աչքերիդ մեջ -1,
գ. երիտասարդը խորհրդավոր է, փոքր-ինչ ինքնամփոփ և սեքսուալ -2,
դ. երիտասարդն անհավանական պատմություն է պատմում -4:
2. Հանգստյան օրերին ամենասիրածդ զբաղմունքը
ա. սիրած ֆիլմեր դիտելը -1,
բ. լողավազանն ու գեղեցկության սրահ գնալը -2,
գ. համերգ գնալը -4,
դ. ակումբում պարելը -3:
3. Իր, որ պահպանում ես աշխարհում ամեն ինչից առավել
ա. հին, մաշված կաշվե բաճկոնը -4,
բ. չափազանց ոճային ակնոցը, որ մայրդ դրել է երիտասարդ տարիներին -3,
գ. նախկինիդ նվիրած շքեղ ապարանջանը-1,
դ. գերնորաձև կիսաթափանցիկ բլուզը -2:
4. Հարդարման այս պարագաները միշտ անհրաժեշտ են քեզ
ա. քարերով շղթան և բարձրակրունկ կոշիկները -2,
բ. կաշվից և երկաթե տարրերով ապարանջանն ու գոտին -4,
գ. ջինսե գլխարկն ու հետաքրքիր պայուսակը -3,
դ. ապակե գնդիկներով ապարանջանն ու գեղեցիկ մազակալները -1:
5. Երիտասարդը քեզ համար անհետաքրքիր է դառնում, եթե
ա. մկանուտ չէ -3,
բ. անճաշակ է, բարձր տակացուներով կոշիկ է հագնում -2,
գ. նրբիկ ու բարի է, որի հետ նույնսիկ վիճել հնարավոր չէ -4,
դ. խնամված չէ ու դեմքին էլ պզուկներ կան -1:
6. Երկուսիդ համար լավագույն տեղը
ա. զբոսայգին՝ լուսնի լույսի ներքո -1,
բ. ամենահայտնի դիսկոտեկը -3,
գ. սրճարանը՝ երկար սեղանով -2.
դ. մի քանի զույգ գնդակներով մարզադաշտը -4:
7. Այս բնութագրումներից ո՞րն է ամենաշատը քեզ համապատասխանում
ա. ինքնաբուխ և քաջ -4,
բ. վախկոտ և զգուշավոր -1,
գ. երբեմն շրջահայաց, երբեմն էլ՝ բռնկվող -2,
դ. անզգուշության հասնող արագ -3:
8. Ի՞նչ է կատարվում, երբ մինչև ականջներդ սիրահարված ես
ա. ոչինչ տրամադրությունդ չի փչացնում -3,
բ. ուզում ես միայն գրկախառնվել նրա հետ -1,
գ. գլխումդ միայն խելահեղ մտքեր են ծնվում -2,
դ. ուզում ես, որ բոլորը միասին ձեզ տեսնեն -4:
9. Որտե՞ղ կցանկանայիր անցկացնել երազածդ արձակուրդը
ա. Լոնդոնում -4,
բ. Լոս Անջելեսում -3,
գ. խաղաղօվկիանոսյան կղզիներից մեկում -2,
դ. Փարիզում -1:
10. Ամենամեծ թուլություններիցդ մեկը
ա. երբեմն մի փոքր միամիտ ես -2,
բ. չես կարողանում ժամանակին «լեզուդ քեզ քաշել» -4,
գ. հաճախ չափազանց ամաչկոտ ես -1,
դ. նախ գործում ես, հետո՝ մտածում -3:
11. Ամենաուժեղ կողմերիցդ մեկը
ա. կողքից չափազանց լավ ես նայվում -3,
բ. ապավինում ես զգացմունքներիդ -2,
գ. ոչնչից չես վախենում -4,
դ. մտահոգվում ես ընկերներիդ խնդիրներով -1:
12. Ի՞նչն է ամենաշատը քեզ գրավում երիտասարդի մեջ
ա. հայացքը, եթե կարողանաս "խրվել” դրանում -1,
բ. միայն անկեղծ և լայն ժպտիը -3,
գ. կերպարը. երիտասարդ տղան պետք է ոճային լինի -4,
դ. ձայնը, այն պետք է կախարդական լինի -2:
13. Ինչպիսի՞ նվերով կարելի է սիրտդ գրավել
ա. գրությամբ՝ "դու ինձ դուր ես գալիս” -4,
բ. կախազարդ-սրտիկ՝ իր շղթայով -1,
գ. հատուկ քեզ համար կազմակերպված երեկույթով -3,
դ. վարդի թերթիկներով պատված ճանապարհով -2:
14. Ո՞ր հեռուստաշոուի համար ես կատարյալ թեկնածու
ա. «Թաքնված տեսախցիկ». ինչեր ասես չես փորձել -1,
բ. «Ով է ուզում դառնալ միլիոնատեր». դու կհասնես միլիոնի -4,
գ. «Հայ սուպերսթար». երազում ես բեմի մասին -3,
դ. «Կուբ». մարդկանց ցույց տալու շատ բան ունես -2:
Արդյունքները
14-23 միավոր-Խելացի
Սիրտդ բորբոքում են այն տղաները, որոնց թիկունքում կարելի է թաքնվել: Երազներիդ տղան պետք է քեզ բանաստեղծություններ նվիրի և ձեռքի մի հարվածով լուծի բոլոր խնդիրներդ ու հոգսերդ: Զգո՛ւյշ, անհուսալի ռոմանտիկ ես, իսկ սերը երբեմն կուրացնում է: Երազներիդ տղան իսկապես քնքուշ է, հոգատար և միշտ կարող է ժպիտ պարգևել:
24-34-Սեքսուալ
Փոփոխական է, ահա ինչպիսին է երազներիդ ասպետը: Մի քիչ խորհրդավոր, երբեմն ինքնամփոփ, երբեմն՝ միանգամից պոռթկուն… Ցանկացած իրավիճակում անհավանական գրավիչ է լինում: Զգո՛ւյշ, լսիր ոչ միայն սրտիդ ձայնին, այլև բանականությանդ: Սիրածդ տղան ոչ միայն պետք է սրտիդ աշխատանքն արագացնի, այլև պատրաստ լինի խնդիրներդ լուծելուն և քեզ հետ միասին շատ փորձություններ անցնելուն:
35-45- Խենթ
Այն երիտասարդները, որոնց հնարավոր չէ հասկանալ, խորհրդավոր կերպով ձգում են քեզ: Երբեք հաստատ չգիտես՝ ինչ են նրանք մտածում և զգում, սակայն կռահում ես, որ այդ տարօրինակ կերպարը փնտրում է քեզ, մի մարդու, ով կոպիտ արտաքինի տակ անգամ կարող է նուրբ սիրտ տեսնել: Զգո՛ւյշ, այս տիպի երիտասարդի հետ իսկապես երջանիկ լինելու համար քեզ վստահություն ու քաջություն է պետք, քանի որ կյանքում նա փորձում է ամեն ինչ և միշտ տարաբնույթ պատմությունների մեջ է ընկնում: Հաշվի առ, որ նա ոչ միշտ է ունակ հավատարիմ մնալու:
46-56- «Լավ տղա»
Այն տղաները, ովքեր ձգում են քեզ, հաստատ գիտեն՝ ով և ինչ է իրենց պետք: Երազներիդ տղան կարող է թնդանոթի նման դղրդալ, եթե ցանկանում է գրավել աղջկան, և կարող է խենթանալ չարությունից, եթե ինչ-որ բան չի ստացվում: Նրա տրամադրությունը վայրկենապես փոխվում է զրոյից մինչև եռման աստիճան: Դա էլ հարաբերությունները լարված է դարձնում /մոտավորապես հրաբխի նման/, թեկուզ նա միշտ ազնիվ է: Եթե զգում ես, որ հենց նա է, որ կա, մի վախեցիր
Զգու՛յշ, այս երիտասարդը երբեմն չափազանց ինքնավստահ է: Ստիպիր նրան մի փոքր ձգվել ու հասկացրու՝ իմաստ ունի ուշադրություն դարձնել քեզ ու զգացմունքներիդ: