Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր լավագույն ընկերոջ՝ Ջոնաթան Չեբանի հետ հարցազրույցում պատմել է, որ 2013թ․-ին՝ Նորթի ծնվելուց, ծննդաբերությունից առաջ նա որոշել է իրեն կարգի բերել․ մատների հարդարում, ոսկով մազահեռացում։ People-ը գրում է, որ նրան չի վախեցրել անգամ թրոմբոցիտոպենիան (պրեէկլամսիա), որը կարող էր ծննդաբերության ժամանակ բարդություններ առաջացնել։

Աստղը հիշել է, որ այդ օրը նա որոշել է Մակդոնալդս ուտել ու ընկերոջը խնդրել է իրեն ուղեկցել որոշակի պրոցեդուրաների։ 45-ամյա Չեբանը նշել է, այդ օրը Քիմը չէր կարողանում շարժվել եւ ն ստիպված է եղել նրան մեքենայից դուրս բերել։

«Մենք ուղեւորվեցինք Մակդոնալդս եւ շատ արագ էինք ընթանում, երբ նկատեցինք, որ պապարացիները հետեւում են մեզ, - հավելել է Քիմը։ - Խելահեղ էր։ Փորձում էինք նրանցից ազատվել եւ այդ պահին զանգահարեցին ու ասացին․ «Քիմ, քեզ մոտ թրոմբոցիտոպենիա է պետք է հենց հիմա ծննդաբերես»։

Ռեալիթի շոուի աստղը պատմել է, որ տուն վերադառնալով նա բժիշկներիս եւս մեկ զանգ է ստանում, որոնք պնդում էին, որ նա անհապաղ պետք է երեխային ունենա։ Սակայն Քիմը եղունգների անհամապատասխան հարդարման պատճառով դրան պատրաստ չէր։

«Եղունգներս մուգ երանգի էին, սակայն ես ասացի․ «Ոչ, ոչ, ոչ, ես դուստր եմ ունենալու, այդ իսկ պատճառով եղունգներս պետք է լինեն մեղմ վարդագույն երանգի»։ Ես հարցրեցի բժշկին․ «Դուք վստա՞հ եք, որ ես հենց հիմա պետք է ծննդաբերեմ։ Չեք կարող ինձ եւս երկու ժամ տրամադրել»։ Նա պատասխանեց․ «Շատ լավ, կհանդիպենք երկու ժամից»։

 

Ռեալիթի շոուի աստղն ավելացրել է, որ արել է ամեն հնարավորը, որպեսզի ծննդաբերությունը հանրությունից գաղտնի պահի։ Մտերիմ ընկերուհուն խնդրել է իրեն հիվանդանոց տանել, քանզի ամուսինն այդ ժամանակ ԱՄՆ-ի սահմաններից դուրս էր։

 

style.news.am