Անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ դատարանը բավարարել է Քիմ Քարդաշյանի հայցը՝ այժմ նա և Քանյե Ուեսթը պաշտոնապես ամուսնալուծվել են։

Նախօրեին աստղը հարցազրույց է տվել Variety-ին, որում պատմել է, թե ինչպես է վերաբերվում նախկին ամուսնուն։ Չնայած ամուսնալուծությանը, Քիմը դեռ Քանյեին համարում է իր ընտանիքի անդամ։

«Ես միշտ հարգանքով եմ վերաբերվում այն ամենին, ինչ տեսնում են իմ երեխաները: Մենք ընտանիք ենք և միշտ սիրելու ու հարգելու ենք միմյանց»,- սկսել է Քիմը:

«Ես երբեք վատ բան չէի ասի երեխաներիս հոր մասին, և կարծում եմ, որ մենք երկուսս էլ, ի վերջո, նույն նպատակներն ունենք»,- ասել է Քիմը։