Ձեր սիրած ծաղիկը շատ բան կարող է պատմել ձեր մասին:

Tumblr

Վարդեր
Որպես կանոն այս աղջիկները շփվող են և կարողանում են լեզու գտնել բոլորի հետ: Նրանք կարողանում են իրենց սերը տալ շրջապատին, բայց դրա հետ մեկտեղ փառասեր են և կարողանում են ցանկացած միջոցներով հասնել իրենց նպատակներին: Նման աղջիկները հստակ կանգնած են իրենց դիրքում, իրատես են և գնահատում են հարմարավետությունն ու կարգուկանոնը: Նրանք վառ են, կանացի, գնահատում են սերն ու իրենց հանդեպ ուշադրությունը:

Résultats Google Recherche dimages correspondant à http://farm1.static.flickr.com/46/138217862_6f19f5d904.jpg

Քրիզանթեմներ
Որպես կանոն բավականին ինքնամփոփ աղջիկներ են' հակված ուժեղ զգացմունքայնության: Նրանց բավականին դժվար է սիրել իրական կյանքից չափից դուրս կտրված լինելու և սեփական անձը չսիրելու պատճառով: Մյուս կողմից նման աղջիկները զուսպ են, պրակտիկ և բավականին ուժեղ անհատներ են:

Love is roxy | via Tumblr

Մեխակներ
Մեխակներ սիրում են պրակտիկ և ուղղախոս աղջիկները: Նրանք բոլոր հարցերի շուրջ ունեն իրենց անձնական կարծիքը, որն էլ պաշտպանում են մինչև վերջ:

Мои закладки

Պիոններ
Պիոնը բավականին հակասական ծաղիկ է: Մի կողմից այն խորհրդանշում է փառասիրություն, իսկ մյուս կողմից' ամոթխածություն: Պիոններ սիրող աղջիկները շատ կրքոտ են և սեքսուալ, և որպես կանոն, շատ հաճախ են սիրահարվում: Նրանք հաճախ շատ ագահ են ինչպես սիրո, այնպես էլ փառքի և փողի հարցում:

Մանուշակներ և Անյուտայի աչիկներ
Այս ծաղիկների սիրահարները հաճախ մելանխոլիկ մարդիկ են և խորհրդանշում են ռոմանտիկ թախիծ: Մանուշակներ սիրում են այնպիսի աղջիկները, որոնք նախընտրում են ստվերում մնալ և հաճախ են կարոտում անցյալը: Նրանք նուրբ հոգի ունեն, չափազանց զգայուն են և երազկոտ: Հաճախ նրանք ստեղծագործ անհատներ են:

Յասամաններ
Յասամաններ սիրում են սեփական զգացմունքները զսպող աղջիկները: Նրանք շփման մեջ բավականին պարզ ու բնական են: Չեն սիրում ոչ մի արհեստական բան, գնահատում են զգացմունքների և մտադրությունների անկեղծությունը: Նրանք ռոմանտիկ են, հիանալի կին ու մայր են: Հեշտությամբ են հարմարվում կյանքի դժվարություններին: Յասամանը կայունության և տոկունության խորհրդանիշ են:

OFuDQh5km3Y.jpg (1280×853)

Երիցուկներ
Երիցուկների սիրահարները բնավ պարզ ու միամիտ չեն, ինչպես թվում է առաջին հայացքից: Նրանք շատ պրագմատիկ են, կարողանում են իրենց առջև նպատակներ դնել և հասնել դրանց: Դրա հետ մեկտեղ նրանք գնահատում են մարդկային իսկական արժեքները: Նրանք ձգտում են խաղաղություն ու ներդաշնակություն հաստատել ընտանիքում, սիրո և մարդկային հարաբերությունների մեջ: Նրանք վստահելի ընկերներ են:

Իրիսներ և թրաշուշաններ
Այս աղջիկները, որպես կանոն, առույգ են, ուժեղ, ինքնուրույն և միայնակ: Նրանք բոլոր ուժերով ձգտում են հասնել իրենց սեփական ցանկություններին, բայց այդ ճանապարհին կարող են խնդիրներ ունենալ շրջապատի մարդկանց և հարազատների հետ: Հենց դա էլ հաճախ նպաստում է նրան, որ նրանք միայնակ են մնում:

Untitled

Վարդակակաչներ
Վարդակակաչներ ընտրում են ճկուն աղջիկները, որոնք չեն կորցնում ինքնատիրապետումը կյանքի դժվարությունների առջև և հեշտորեն լուծում են դրանք: Նրանք շատ անմիջական են, բայց դրա հետ մեկտեղ շատ հանելուկային են: Նրանք ապրում են' հույս ունենալով, որ փոփոխությունները դեռ առջևում են, և հենց այդ հույսն էլ նրանց ուժ է տալիս:

ガーベラ

Գերբերաներ
Բարի, հասարակ և անմիջական աղջիկներ են, որոնք կատարելության են ձգտում ամեն ինչում: Բայց դրան հասնելու համար նրանց կողքին ուժեղ տղամարդ է պետք: Դրա հետ մեկտեղ նրանք կարողանում են լինել անկախ և հպարտ, ձգտում են ինքնահաստատման: Նրանք արտաքուստ կարող են գոռոզ թվալ, բայց հոգու խորքում ձգտում են սիրո և հարգանքի:

Շուշաններ
Շուշաններ սիրում են վառ արտահայտված ինքնասիրությամբ աղջիկները: Նրանք միշտ վստահ են իրենց ուժերի վրա: Հպարտ են, երբեմն մեծամիտ: Բայց նաև շատ գրավիչ անհատներ են: Հակված չեն ինքնաքննադատության և հազվադեպ են հետաքրքրվում մյուսների կարծիքով:

cnrzk | via Tumblr

Օրխիդեաներ
Օրխիդեաներ սիրում են բարդ և օրիգինալ աղջիկները, որոնք ունեն իրենց տարօրինակություններն ու կամակորությունները: Նրանք չեն կարողանում սովորական միջոցներով հաճույք ստանալ, ուստի միշտ ձգտում են կրեատիվության և օրիգինալության: Սիրում են իրենց հանդեպ չափից դուրս շատ ուշադրություն գրավել:

 

Աղբյուրը' Աղջիկների ակումբ