Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին, որը վերջին տարիներին ԱՄՆ-ում է բնակվում, ջինսե տաբատ է կրում եւ սեւ բլուզ։ Արմինկան արձակել է մազերը, նախապատվություն տվել վառ շրթներկին։ Երգչուհին նստած է վարդերի փնջերի կողքին, իսկ մեկնաբանություններում գրել է. «Էս ծաղիկները որտեղի՞ց ընկան»։

 

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին սեւ շապիկ էր կրում եւ արձակել էր ուղիղ հարդարված մազերը։ Արմինկան նախապատվություն էր տվել արտահայտիչ շպարին՝ կարմիր շրթներկ ընտրելով։ Կերպարն ամբողջացրել էր նուրբ վզնոցը։