Դերասան Նիկոլայ Եղիազարյանը տևական ժամանակ է, ինչ էկրաններին չէ: ESem.am-ը զրուցել է նրա հետ և հետաքրքրվել, թե այժմ ինչով է զբաղված: Այս շրջանում Նիկոլայն առաջարկ ունի նկարահանվելու Գաբրիել Սունդուկյանի «Պեպոյի» հիման վրա նկարահանվող ժամանակակից ֆիլմում: Մարմնավորելու է Դարչոյին: «Ամեն մի լուրջ գործ անելուց էլ մտավախություններ ունենալը պարտադիր է: Այս դեպքում խոսքը դասական մեծ գրողի մասին էև պատասխանատվությունը շատ մեծ է»,- ասաց դերասանը:

Նիկոլայը խոստովանեց, որ սերիալներում նկարահանվելու առաջարկ այս շրջանում չունի, սակայն «Պեպոյից» բացի այլ ֆիլմում խաղալու ցանկություն էլ ունի, որի մասին առայժմ չի կարող բարձրաձայնել:

Այս տարի Նիկոլայը վերջապես ավարտել է Թատերական ինստիտուտը: Դերասանը դեռևս 2006 թվականին էր ընդունվել Թատերական, սակայն վարքի պատճառով երկու անգամ հեռացվել էր: Երկու անգամն էլ նա կրկին քննություն էր հանձնել և ընդունվել: Երրորդ փորձից հետո նա վերջապես ավարտել է: Դերասանի հետ խոսեցինք նաև իր կերպարի և վարքի վերաբերյալ տարածված տարաբնույթ խոսակցությունների մասին. «Շատ-շատերն են կարծում, որ ես անընդհատ պատմությունների մեջ եմ ընկնում: Հասարակությունը հաճախ նույնացնում է դերերն ու դրանք մարմնավորող մարդուն: Սերիալներում նկարահանվում էի իմ մեքենայով, դրսում ինձ տեսնում էին նույն մեքենայով ու ասոցացնում կերպարիս հետ: հաճախ էին ասում' ինչպես կինոյում է, այնպես էլ կյանքում: Սերիալում խաղացած իմ երեք կերպարներն էլ դրական չեն եղել, ինչից հետո ավելի շատ խոսակցություններ տարածվեցին, որ ես էլ այդ տեսակի եմ: Իսկ ինստիտուտից հեռացվելու պատճառն այլ է եղել: Փառք Աստծո, բոլոր դասախոսներիս հետ էլ լավ հարաբերություններ եմ ունեցել: Հեռացվելուս խնդիրը հիմնականում բացակայությունն էր, սակայն միջադեպեր երբևէ չեն եղել»:

 

 

Շարունակությունը՝ այստեղ: