Գրեթե մեկ տարի է, ինչ դերասան Նիկոլայ Եղիազարյանը հեռուստաեթերում չի երևում: Նա մեծ ճանաչում ձեռք բերեց՝ հատկապես Պաշի կերպարը մարմնավորելով:

 

ArmStar.am-ը փորձեց պարզել, թե ինչու այս տևական ժամանակահատվածում դերասանը չի երևում որևէ նախագծում ու զրուցեց առաջիկա ծրագրերի մասին:

 

Նիկոլայ, որքան ժամանակ է եթերում չկաս. ինչո՞վ է դա պայմանավորված, կա՞ որևէ պատճառ:


Կոնկրետ որևէ պատճառ կամ խնդիր չկա, ուղղակի մոտ հինգ տարի անընդմեջ լինելով հեռուստաեթերում, մի փոքր հանգստանալու կարիք էր զգացվում: Այժմ մտադրված եմ մոնո ներկայացմամբ հանդես գալ: Նաև գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու առաջարկ եմ ստացել, արդեն իսկ նախապատրաստվում եմ նկարահանումներին: Այնպես, որ շուտով տարբեր նախագծերի շրջանակներում կլինեմ եթերում:

 

Սերիալները չափազանց շատ քննադատությունների են արժանանում, քո վերաբերմունքը այս ամենի վերաբերյալ:

 

Միանշանակ, կողմ եմ առողջ քննադատությանը, բայց մասնագետ մարդկանց կողմից: Թէ չէ, տեղից ելնողն իր «հեղինակավոր» կարծիքն է հայտնում: Կուզենամ, որ ամեն մեկը զբաղվի իր գործով' չխանգարելով մյուսներին: Ինքս լինելով մասնագիտությամբ դերասան՝ քննադատելուց մի փոքր հեռու եմ: Բայց, կավելացնեմ, որ շատ տաղանդավոր, երիտասարդ դերասաններ կան, ովքեր ինչ-ինչ պատճառներով մնում են ստվերում, փոխարենը այն մարդիկ, ովքեր չունեն համապատասխան կրթություն ու տվյալներ, հայտնվում են այնտեղ, որտեղ չպետք է լինեին:

 

Շարունակությունը՝ այստեղ: