Aysor.am-ը գրում է.
Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը շարունկում են հրապարակավ սիրո խոստովանություններ ու գովեստի խոսքեր ասել միմյանց: Օրերս ռեփերը հարսնացուին անվանել է բոլոր ժամանակների ամենագեղեցիկ կին: Նա նշել է, թե իրենց սերը նման է Ռոմեոի և Ջուլիետի սիրո պատմությանը:
«Այսպես, տիկնայք և պարոնայք, ոճաբաններ, նորաձևության դիզայներներ, ճարտարապետներ, խանութների սեփականատերեր, ամբողջ Ուոլ Սթրիթը, ողջ աշխարհը, մի փորձեք այնպես ցույց տալ, կարծես նա պատմության ամենագեղեցիկ կինը չէ»,- Hot 97 ռադիոյի եթերում ասել է Քանյե Ուեսթը: