Life.panorama.am-ը գրում է.
1.Բանդերասի առաջին լուրջ գործը Հոլիվուդում «Ֆիլադելֆիա» ֆիլմի նկարահանումներն էին, որտեղ Բանդերասը խաղում էր ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդ հոմոսեքսուալիստի սիրեկանի դերը: Ֆիլմն արժանացել է բազմաթիվ մրցանակների: «Ֆիլադելֆիա»-ից հետո դերասանը նկարահանվել է «Հարցազրույց վամպիրի հետ» ֆիլմում' Բրեդ Փիթի և Թոմ Քրուզի հետ համատեղ, այս ֆիլմը համաշխարահյին ճանաչում բերեց նրան:
2.«Ֆիլադելֆիա» ֆիլմը նկարահանվել է 90-ականներին, սակայն Բանդերասը կինոմատոգրաֆում է 80-ականներից, պարզապես այդ թվերին նա նկարահանվում էր իսպանացի հայտնի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարի մոտ և չէր էլ մտածում Հոլիվուդի մասին:
3.1997թ.-ին Բանդերասը պայմանագիր է ստորագրում հայտնի «Էվիտա» մյուզիքլի կինոտարբերակում նկարահանվելու համար: Ֆիլմում նա խաղացել է Մադոննայի հետ և մի քանի երգեր է կատարել:
4.Անտոնիո Բանդերասը «Ռեալ-Մադրիդ» ֆուտբոլային թիմի երկրպագու է:
5.Դերասանը բազմիցս հայտարարել է, որ հարգում է բոլոր հավատքները և իր համար սկզբունքային չէ, թե ինչ կրոնական ուղղվածություն կնախընտրեն իր երեխաները:
6.Երբ Բանդերասը եկավ Հոլիվուդ, նա բառ անգամ չգիտեր անգլերեն, սակայն մի քանի տարի առաջ նա արդեն իր անձնական աստղն ունեցավ Հոլիվուդի փառքի ծառուղում:
Շարունակությունը` այստեղ: