Կանայք նախընտրում են գնել արծաթագույն iPhone 5s, մինչդեռ տղամարդիկ նախընտրում են Apple-ի սմարթֆոնի այս մոդելի մոխրագույն տարբերակը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Mashable-ին: Մասնագետներն այս եզրակացության են եկել Consumer Intelligence Research Partners-ի հետազոտությունից հետո:
Նշվում է, որ ոսկեգույն iPhone 5s-ը հավասարաչափ է սիրված տղամարդկանց և կանանց կողմից:
Մասնագետները նաև պարզել են սպառողների նախընտրությունները բյուջետային iPhone 5c սմարթֆոնի հարցում: Տղամարդիկ ընտրում են սպիտակ կամ կապույտ մոդելները, իսկ կանայք ամենաշատն ընտրում են վարդագույնը:
Եվ տղամարդկանց, և կանանց մոտ ամենատարածվածը կապույտ iPhone 5c-ն է (27%): Դրան հաջորդում է սպիտակը(25%), կանաչը (21%) և վարդագույնը (20%): Դեղին iPhone 5c-ն 7% է հավաքել:
CIPR-ի ներկայացուցիչ Մայքլ Լևինի կարծիքով՝ հետազոտության արդյունքները հաստատում են սեռերի գունային ավանդական նախընտրությունները: