Տղամարդկանց համար կնոջ սիրո ամենակարեւոր արտահայտությունը վստահությունն է, ըմբռնումն ու երախտագիտությունը: Բարձրաձայն: Ո՞վ է իր տղամարդուն ասել՝ «Շնորհակալ եմ, այնքան երախտապարտ եմ քեզ»: Տղամարդիկ նորմա՞լ են արձագանքում: Ի դեպ՝ նրանք դա երկար կհիշեն:
Բայց եթե կնոջը վստահես, նա իրենց լքված եւ օգտագործված կզգա: «Ես քեզ ընդունում եմ այնպիսին, ինչպիսի կաս»: – «Բայց ես ուզում եմ պատմել»: – «Ոչինչ պետք չէ պատմել, ես հավատում եմ, որ վատ ես զգում»: – «Ուզում եմ պատմել, թե որքան վատ եմ զգում»: – «Դա կարեւոր չէ, ես գիտեմ, որ վատ ես զգում: Ես ընդունում եմ քեզ»: Կինը կվիրավորվի:
Տղամարդկանց՝ երախտագիտություն, կանանց՝ հարգանք: Պարզվում է՝ հարգանքը երախտագիտություն է ոչնչի համար: Երբ մարդն ինչ-որ բան է անում, շնորհակալություն եք հայտնում: Իսկ հարգանքը... պարզապես շնորհակալություն հայտնեք այն բանի համար, որ նա կա: Կնոջը շնորհակալություն են ասում այն բանի համար, որ նա կա:
Հետաքրքիր է, որ կանայք հիմնականում երազում են դա լսել եւ երբեք չեն լսում: Նրանք մտածում են. «Հրաշալի է, երբ քեզ շնորհակալություն են ասում այն բանի համար, որ կաս»: Նրանք տղամարդկանց ասում են. «Շնորհակալություն, որ կաս»: Ո՛չ այն բանի համար, որ դա մեզ համար օգտակար է, այլ որովհետեւ իրենք են ցանկանում դա լսել, բայց չեն լսում:
Աղբյուրը՝ Woman.ru