Տղամարդուն ժամադրության հրավիրելը կարող է նյարդային և պատասխանատու լինել, հատկապես, եթե հաճախ չես նման բան անում: Կարևոր է չվախենալ մերժումից. որպես կանոն, տղամարդիկ համաձայնում են: Cosmo.ru-ն ներկայացնում է պատմություններ, որոնք կարող են վստահություն ներշնչել:
«Մենք հանդիպեցինք դիսկոտեկում, և նա ինձ հրավիրեց իր տուն: Ես բարձր գնահատեցի ուղղամտությունը և հաճույքով գնացի, մանավանդ որ, նա ինձ իսկապես դուր էր գալիս: Բայց այլևս ոչ ոք նման բան չի արել». Վիկտոր, 27 տարեկան:
«Նա մոտեցավ ինձ սրճարանում և ինչ-որ զվարճալի փաստ պատմեց կենդանիների մասին: Հանկարծակիությունից ես ծիծաղեցի, սառույցը հալվեց, և հետո ամեն ինչ հրաշալի անցավ». Կիրիլ, 27 տարեկան:
«Գործընկերս, որի հետ մենք երբեմն զրուցում էինք, մոտեցավ և ասաց. «Դու ինձ դուր ես գալիս, բայց ես չեմ ուզում կորցնել ընկերությունը կամ կարիերան: Ինչ-որ տեղ գնա՞նք միասին»: Կարծում եմ՝ դա հիանալի առաջարկ էր: Մենք այլևս միասին չենք աշխատում… բայց պատրաստվում ենք ամուսնանալ». Իվան, 28 տարեկան:
«Նա մոտեցավ ինձ բարում և առաջարկեց պարել: Ինձ դուր է գալիս այսպիսի մոտեցումը, սա հասուն, հավասարակշռված որոշում է». Էդգար, 27 տարեկան:
«Ինձ դուր է գալիս, երբ աղջիկները նախաձեռնողականություն են ցուցաբերում: Դասընկերուհիս առաջարկեց միասին երաժշտական փառատոն գնալ, նա մեքենա չուներ: Եվ դա, պարզվեց, ժամադրություն էր». Իլյա, 24 տարեկան: