Ուսումնասիրությունները փաստում են, որ և՛ կանայք, և՛ տղամարդիկ սեռական հարաբերություններում երազում են միևնույն բանի մասին: Եվ այդ ցանկությունները ամենևին էլ արտառոց չեն:
Ինդիանայի համալսարանի գիտնականները որոշել են պարզել մարդկանց իրական սեռական նախասիրությունները: Դա անելու համար նրանք կանանց և տղամարդկանց հրավիրեցին երկար ցուցակից ընտրելու այն գործողությունները, որոնք նրանք արել են, և որոնք իրենց դուր են եկել:
Ուսումնասիրությունների արդյունքում պարզ դարձավ, որ սիրալիր սեռական վարքը առավել նախընտրելի է: Հետազոտողները հերքում են այն տեսակետը, որ տղամարդիկ անկողնում առաջնորդվում են միայն վայրի երևակայություններով: Պարզվում է, որ նրանք սիրում են հին ու բարի «վանիլային» սեռական ակտը: Հակառակ որոշ կարծրատիպերի՝ անկողնում առավել ցանկալի է ռոմանտիկ պահվածքը: Այն ներառում է համբույրներ, գրկախառնություններ, հաճելի խոսքեր և ռոմանտիկ մթնոլորտ: Այս արդյունքները համահունչ են «More Than Just Sex» գիտական հետազոտության նախորդ ուսումնասիրությանը: Այն պարզել է, որ սեռական հարաբերություններում գլխավորը սերտության և ջերմության զգացումն է: Ֆիզիկական հանգստությունից բացի՝ սեռական հարաբերությունը նաև ամրացնում է «ընկերական» կապը զուգընկերների միջև: Սա է պատճառը, որ սեռական հարաբերությունից որոշ ժամանակ անց երկուսն էլ կարող են երկար ժամանակ պահպանել բարձր տրամադրությունը: