Տղամարդիկ ազնվություն են ուզում
Բոլոր տղամարդիկ, ինչպես եւ կանայք, ուզում են ազնիվ հարաբերություններ կառուցել, միմյանց միայն ճշմարտությունն ասել ու չթաքցնել այն, եթե անգամ այն շատ դառն է:
Տղամարդիկ նվիրվածություն են ուզում
Յուրաքանչյուր տղամարդ կնոջ հետ հարաբերություններում նվիրվածություն է ուզում, որպեսզի նա միայն իր հետ լինի, չդավաճանի իրեն: Դրա համար հարկավոր է պարզապես սիրել տղամարդուն ու չդավաճանել նրան, ինչը նաեւ կանայք են ուզում:
Տղամարդիկ ուշադրություն են ուզում
Յուրաքանչյուր կին տղամարդուց ուշադրություն է ուզում, բայց տղամարդիկ նույնպես կանանցից որոշակի ուշադրության կարիք ունեն: Ուրեմն ինչո՞ւ ուշադրություն չնվիրել նրան: Պարտադիր չէ, որ այն շատ լինի, բայց դրա առկայությունը պարտադիր է:
Տղամարդիկ բարություն եւ վստահություն են ուզում
Տղամարդիկ ամենաշատն ուզում են տեսնել կնոջ բարությունը, քանի որ ոչ մի տղամարդ չի ուզում ապրել մի կնոջ հետ, որը հաճախ հայհոյում եւ նվաստացնում է տղամարդուն, կոնֆլիկտներ հրահրում: Հարկավոր է կին մնալ եւ փորձել խնդիրները դիվանագիտորեն լուծել:
Տղամարդիկ սեր եւ ըմբռնում են ուզում
Կանայք պետք է սեր եւ ըմբռնում ցուցաբերեն տղամարդու հանդեպ, որին անկեղծորեն սիրում են: Երբ դա չկա, տղամարդը կորցնում է հետաքրքրությունը:
Տղամարդիկ աջակցություն են ուզում
Տղամարդու կյանքում լինում են բարդ եւ խնդրահարույց իրավիճակներ, եւ հենց այդ ժամանակ նրանք կնոջ աջակցության կարիքն ունեն: Այդ կերպ կինն իր տղամարդուն նոր էներգիա կհաղորդի: Իսկ եթե նման իրավիճակում կինը չի աջակցում իր տղամարդուն, նա երկար ժամանակ կարող է վատ վիճակում մնալ:
Տղամարդիկ հարգանք են ուզում
Ինչպես կանայք, տղամարդիկ նույնպես հարաբերություններում հարգանք են ուզում: Հարգանք ցուցաբերեք ձեր տղամարդու հանդեպ, եւ նա նույն կերպ կվարվի ձեզ հետ: Կյանքում ստանում ենք այն, ինչ տալիս ենք:
Տղամարդիկ փոխադարձություն են ուզում
Հաճախ հարաբերություններում կանայք ցույց չեն տալիս տղամարդու հանդեպ իրենց զգացմունքները, եւ տպավորություն է ստեղծվում, որ կինը դադարել է սիրել: Այդ պատճառով ցույց տվեք տղամարդու հանդեպ ձեր փոխադարձ սերը, որպեսզի նա տեսնի ու զգա դրանք, դա իսկապես կարեւոր է տղամարդկանց համար: