Աշխատանքային օրերին գրեթե բոլորն արթնանում են վատ տրամադրությամբ: Բարի առավոտ ու լավ օր ունենալու համար կարևոր է արթնանալ ժպիտով ու դրական զգացողություններով:
1. Պահպանեք օրվա ռեժիմը
Փորձեք քնել միևնույն ժամին, սա կօգնի ազատվել մշտական քնկոտությունից: Ամեն օր կազմեք հաջորդ օրվա պլանը, այս դեպքում ամեն բան կհասցնեք անել:
2. Համեղ նախաճաշ
Աշխատանքի մասին տխուր մտքերի փոխարեն' առավոտը սկսեք համեղ նախաճաշով: Երեկոյան որևէ համեղ բան պատրաստեք առավոտվա համար՝ թխվածք, շոկոլադ, այն ձեզ կօգնի բարձր տրամադրությամբ արթնանալ:
3. Մաքուր պահեք բնակարանը
Հաճելի է առավոտը սկսել մաքուր բնակարանում: Աչքերը բացելուց հետո Ձեզ կուրախացնի այն, ինչ կտեսնեք: Թափթփված իրերը, կորցրած բանալին կամ հեռախոսը վատ են ազդում տրամադրության վրա, հատկապես, երբ Դուք շտապում եք աշխատանքի: Քնելուց առաջ իրերը դրեք իրենց տեղերը: Աշխատանքի գնալուն պատրաստվեք գիշերվանից:
4. Առավոտյան նախավարժանք
Միացրեք սիրելի երաժշտությունը և վարժություններ կատարեք, որոնք կբարձրացնեն տրամադրությունն ու աշխատունակությունը: Առավոտյան մարզումների շնորհիվ ավելանում է սերատոնին հորմոնը, որը պատասխանատու է լավ տրամադրության համար: Նախավարժանքը կարելի է փոխել նաև առավոտյան կարճատև վազքով: Առավոտյան թեթև նախավարժանքը ուժ ու ուրախություն կտա Ձեզ:
5. Բարի լուսը լավ տրամադրությունն ու ժպիտն է
Հարազատներին դիմավորեք ժպիտով: Ժպտացեք հայելու մեջ ձեր արտացոլանքին և ինքներդ ձեզ լավ օր մաղթեք: