Ayaor.am-ը գրում է.

 

Ձմռան ցուր ամիսներին մազերը կորցնում են գեղեցկությունն ու փայլը: Առաքար Մի քանի խորհուրդ՝ նույնիսկ ամենացուրտ օրերին խնամված ու գրավիչ մազեր ունենալու համար:

Հրաժարվեք ամենօրյա հարդարումից: Խնդիր է նաև այն, որ բնական փայտե սանրերի փոխարեն հիմնականում նախընտրությունը տրվում է մետաղական ու պլաստիկե սանրերին:

Հրաժարվեք վարսահարդարիչից

Հարդարիչով չորացնելը մազերի համար սթրես է: Հատկապես այն դեպքում, երբ սարքը չունի տարբեր ջարմաստիճանային ռեժիմներ: Հնարավորինս փորձեք քիչ օգտագործել վարսահարդարիչ: Եթե ստիպված եք շաբաթը մի քանի անգամ մազերը չորացնել վարսահարդարիչով, ապա ցանկալի է, որ օգտագործեք նվազագույն ջերմաստիճանով:

Ողողեք մազերը սառը ջրով

Այս մեթոդը օգնում է, որպեսզի մազերը փայլեն ու հարթ լինեն: Գանգուր մազերի դեպքում խոպոպներն ավելի ենթարկվող են դառնում:

Օգտագործեք բնական հիմքով միջոցներ

Շամպունի և բալզամի ընտրության հարցում եղեք ուշադիր: Երբեմն գովազդներում նշվում է, թե միջոցը պարունակում է բնական նյութեր, բայց միշտ չէ, որ այն համապատասխանում է իրականությանը: Որևէ միջոց գնելուց առաջ ծանոթացեք բաղադրությանը և ընտրեք այն միջոցը, որն ավելի շատ բնական նյութեր է պարունակում:

Մի մոռացեք այցելել վարսահարդարի

Կտրվածքը կօգնի մոռանալ չոր ու ճյուղավորված մազերի մասին: Եթե անգամ որոշեք եք երկարացնել ձեր մազերը, ապա միևնույն է, պետք է այցելեք վարսահարդարի, այլապես դուք կունենաք երկար, բայց անխնամ մազեր: Մասնագետները խորհուրդ են տալիս մազերը կտրել նվազագույնը 3 ամիսը մեկ անգամ: