Ի՞նչը կարող է խանգարել Ձեզ գեղեցիկ կառուցվածք ունենալ ամռանը: Մի՞թե գազավորված ըմպելիքները եւ քաղցր սուրճը: Երեւի ինքներդ էլ հասկանում եք՝ ջրով եւ առանց շաքարավազի թեյով երկար չեք դիմանա: Ladynews.am-ը Ձեզ առաջարկում է մի քանի այլ մեթոդներ:

1.Փոխարինեք մրգային կոկտեյլները մրգային եւ բանջարեղենային կոկտեյլներով: Մրգերի վրա ավելացրեք կաղամբ եւ բրնձի կաթ, այդպես Ձեր առավոտյան կոկտեյլը կդառնա ավելի հետաքրքիր եւ ախորժելի:

2.Կաթով սուրճը փոխարինեք կակաոյով. այն իր մեջ բավականաչափ անտիօքսիդներ եւ մագնեզիում է պարունակում:

3.Քաղցր գազավորված ըմպելիքները փոխարինեք հասարակ եւ ոչ քաղցր մրգային ըմպելիքով: Վերջինիս շնորհիվ Դուք չեք ունենա սուրճի պահանջ օրվա երկրորդ կեսին:

4.Փոխարինեք սպորտային ըմպելիքները ջրով՝ վերջինիս մեջ ավելացնելով մի քանի շերտ վարունգ: Մարզվելուց հետո էլ շաքարավազի պահանջ չեք ունենա:

5.Մրգային հյութերը փոխարինեք կանաչեղենի հյութով. դրանք շատ քիչ շաքարավազ են պարունակում:

6. Խանութից գնված սառը թեյը փողարինեք տանը պատրաստվածով. Քաղցրացրեք այն մեղրով:

Հետեւեք մեր խորհուրդներին եւ ամառվա ընթացքում հրաշալի կառուցված կունենաք:

 

 

Շողիկ Գալստյան