Ասում են՝ ժպիտի մեջ արտացոլվում է մարդու բնավորությունը. ջերմ, լայնաշուրթ կամ սառը զսպված ժպիտը զրուցակցի մասին ավելի շատ բան կպատմի քան ցանկացած անկետային տվյալ:
Ճիշտ է, երբեմն դեմքի խիստ արտահայտությունը կամ լարված դիմագծերը անձնական հատկությունների հետ կապ չեն ունենամ: Պարզապես երբեմն հաճելի չի լինում բացել բեբանը, իսկ դրա պատճառը կարող են լինել ատամների հետ կապված խնդիրները:
Ցանկանում եք, որ ձեզ մոտ ամեն ինչ կարգին լինի: Զինվեք մեր խորհուրդներով:
Շատ ժամանակ պետք չէ աշխատանքի համար, պարզապես բժիշկին այցելելու ժամանակն է:
Եթե ջանքերի մեծ մասն ապարղյուն է անցնում (այնպես է լինում, երբ առկա է կարիեսի ժառանգական հակվածությունը), և կարիք կա արդեն բժշկին այցելելու, մի՛ հետաձգեք:
Առիթ կարող են ծառայել հետևյալ գործոնները.
1. Նախորդ այցելությունից արդեն կես տարի է անցել:
2. Ատամները ցավագին են արձագանքում սառը, տաք, աղի, քաղցր սննդին: Երևի թե արդեն կարիես է սկսվել:
3. Լնդերը մշտապես թեթե արյունահոսում են: Հնարավոր է՝ բորբոքային պրոցես կա կամ ուժեղ ավիտամինոզ:
4. Բերանից տհաճ հոտ է գալիս: Դրա պատճառը կարող է կարիեսը լինել, ստամոքսահյութի ցածր թթվայնությունը, ստամոքսի հետ կապված խնդիրները:
Ե՞րբ այցելել բժշկին
Ավելի լավ է ատամնաբույժին այցելել օրվա երկրորդ կեսին, երբ ատամների նյարդերի զգայունւսկությունը ցածր է, իսկ ցավազրկող պւստրաստուկները 8 անգամ ուժեղ են ազդում և ավելի արդյունավետ են: Կանայք պետք է հաշվի առնեն իրենց դաշտանային ցիկլը:
Այն սկսվելուց մեկ շաբաթ առաջ կամ «կրիտիկական օրերին» խորհուրդ չի տրվում
ատամնաբույժին այցելել:
Ցավն ավելի է սրվում, լնդերի վրայի փոքրիկ վերքերն ավելի երկար են արյունւսհոսում, տարբեր բարդություններ առաջանալու վտանգ կարող է ստեղծվել:
Ինչպե՞ս ազատվել վախից
Պետք է քթով շնչել: Հոգեբանները հայտնաբերել են, որ բերանով շնչող մարդիկ ցավն ավելի սուր են գզում:
Հանգստանալուն և շնչառությունը վերականգնելուն կօգնի պարզ վւսրժությունը, այն անպայման պետք է կատարել մինչև բժշկի սենյակ մտնելը: Պետք է ուղիղ կանգնել, այնուհետև դանդաղ և խոր շնչել մի թեթև ներս քաշելով որովայնը, հետո աստիճանաբար արտաշնչել ամբողջ օդը փքելով որովայնի մկանները: Պետք է կրկնել այս վարժությունը մի քանի անգամ:
Արհեստական դենտինից ժամանակավոր ատամնալիցքը հեշտությամբ է դուրս գալիս. այն օգտագործում են մի քանի փուլերից բաղկացած բուժումների ժամանակ:
Նման ատամնալիցքով սովորաբար ծածկում են ատամի խոռոչի մեջ դրվւսծ դեղորայքը: Մշտական ատամնալիցքը, ըստ մեր երազանքի, պետք է ամբողջ կյանքում ծառայի:
Ոչ մեծ ատամնարատներն ընդունված է ծածկել հատուկ նյութերից պատրաստված ատամնալիցքերով, որոնք պնդանում են լույսի ազդեցությամբ:
Դրանք շատ ամուր են և գեղեցիկ կոսմետիկ արդյունք ունեն: