Մեզանից յուրաքանչյուրը ցանկանում է գեղեցիկ հագնվել, լինել ոճային, սակայն դրա վրա չծախսել շատ ժամանակ:
Առաջին հայացքից դա անիրական է թվում, սակայն իրականում դա յուրաքանչյուր կնոջ ուժերի սահմաններում է՝ գրում է finestar.ru-ն:
10 խորհուրդ՝ ինչպես միշտ լինել ոճային
1. Ամենագլխավորը՝ ամեն ինչ նախապես պլանավորեք: Դուք միշտ կիմանաք՝ ինչ հագնել առավոտյան, եթե երեկոյան առնվազն 5 րոպե հատկացնեք այդ հարցին:
2. Կոկիկ եղեք: Ամենանորաձև ու գեղեցիկ հագուստը վատ տեսք կունենա, եթե ինչպես հարկն է դրան չհետևեք:
3. Հիշե՛ք. ոճը ոչ միայն ձեր հագուստն է, այլև ձեր սանրվածքը, մանիկյուրն ու ձեր բույրը: Այն, ինչ ձեզ առաջին հայացքից մանր բան է թվում, մեծ նշանակություն ունի: Ոճում գլխավորը կերպարի ամբողջականությունն է:
4. Ոճն ու նորաձևությունը նույն բանը չեն: Գնելով ցանկացած ուլտրանորաձև նորույթ՝ ռիսկի եք դիմում ստանալ վատ համադրված զգեստի մասեր: Հետևելով նորաձևությանը՝ վերցրեք դրանից լավագույնը՝ այն, ինչ ձեզ է հատկապես սազում, ու անպայման դա պետք է համադրվի ձեր զգեստապահարանի մյուս հագուստների հետ:
5. Միշտ գնեք այն հագուստը, որի մեջ դուք ձեզ հարմարավետ եք զգում ֆիզիկապես ու հոգեբանորեն: Անպայման փորձեք հագուստը, ու եթե չեք զգում ներքին դիսկոմֆորտ, անպայման դա ձեռք բերեք: Այն ձեր ոճն է:
6. Ակտիվորեն օգտագործեք աքսեսուարներ, որոնք բազմազան կդարձնեն ձեր զգեստապահարանը մինիմում ծախսերի պարագայում:
7. Պայուսակում պահեք ոճային մանր-մունր իրեր՝ մետաքսե շարֆ, գոտի, վզնոց՝ այն, ինչ ձեզ դուր է գալիս ու հարմար է ձեր ոճին: Դա ձեզ պետք կգա, եթե անսպասելիորեն աշխատանքից հետո գնաք ժամադրության կամ երեկույթի:
8. Կոշիկը զգեստապահարանում հատուկ տեղ է գրավում: Պետք է առնվազն մեկ զույգ կոշիկ ունենաք յուրաքանչյուր դեպքի համար: Նվազագույնը՝ մարզական կոշիկ, ամենօրյա, երեկոյան: Ընդ որում՝ ամեն սեզոնի համար հարկավոր է նոր զույգ:
9. Փորձեք նոր ոճեր, մի՛ վախեցեք էքսպերիմենտներից: Համարձակ եղեք, մի սահմանափակվեք ոճային շրջանակներով:
10. Մի՛ մոռացեք. ոճը առաջին հերթին ձեր կենսակերպն է: Վստահեք ձեր կարծիքին: