Ամերիկյան Barrelly Made It ընկերության մասնագետներն առաջարկում են բավական օրիգինալ կահույք, որը հատկապես կգնահատեն թանկարժեք ալկոհոլային խմիչքների սիրահարները։
Ինչպես նշում է luxlux.net-ը, ընկերությունը վիսկիի հոտով բազկաթոռներ է ստեղծում՝ որպես հումք օգտագործելով այն տակառների փայտը, որոնցում վիսկի է պահվել։
Մասնագետները նշել են, որ այս բազկաթոռները ոչ միայն գեղեցիկ են, այլև հարմարավետ ու ամուր։ Յուրահատուկ բազկաթոռների գինը սկսվում է 985 դոլարից և կարող է հասնել մինչև 5180 դոլարի։