Արևմուտքում տարածված սովորույթ կա, երբ հանգուցյալին դիակիզելուց հետո նրա մոխիրը ջրին են հանձնում, սակայն այժմ ամերիկյան Elysium Space ընկերությունն առաջարկում է հանգուցյալի մոխիրը տիեզերք ուղարկել։
Ինչպես նշում է Daily Mail-ը, այսպես կոչված՝ «հանգուցյալների թռիչքներն» իրականացվելու են 2014թ.՝ Ֆլորիդայում գտնվող Քեյփ Քանավերալ հրվանդանից։
Ընկերության ներկայացուցիչը նշել է, որ հանգուցյալի մոխիրը տիեզերք արձակվելուց հետո այնտեղ կանցկացնի մի քանի ամիս, ինչից հետո կայրվի մթնոլորտում։
«Հանգուցյալների թռիչքներն» իրականացնելու համար Elysium Space-ը կհամագործակցի SpaceX, Civeit Orbital Sciences ընկերությունների հետ։
Ի դեպ, ընկերությունը հատուկ հավելված է ստեղծել, որը հնարավորություն է տալիս հանգուցյալի հարազատներին սմարթֆոնի միջոցով տեղեկանալ, թե որտեղ է գտնվում հանգուցյալի մոխիրը։
Ծառայության գինը 1.900 դոլար է։