Ֆրանսիայի հյուրանոցներից մեկն իր հյուրերին առաջարկում է գիշերակաց անցկացնել յուրահատուկ բացօթյա սենյակներում, որոնք իրենցից պլաստիկե փուչիկներ են ներկայացնում:
Ինչպես գրում է Daily Mail-ը՝ յուրաքանչյուր սենյակում տեղադրված է նաև անվճար աստղադիտակ, որի օգնությամբ աստղերի սիրահարները կարող են ուսումնասիրել աստղազարդ երկինքը և անգամ՝ գրառումներ կատարել սենյակում տեղադրված հատուկ գրատախտակի վրա:
Այցելուները կարող են ընտրել 5 սենյակներից մեկը՝ Suite Chic, 1001 Nights, Zen, Glamour և Nature: Հյուրանոցը, որը բացվել է 2010-ին, դարձել է հանգստացողների համար ամենասիրելի վայրերից մեկը: