James Plumb դիզայներական դուետն օրիգինալ և ֆունկցիոնալ պահարաններ է ստեղծել ճամպրուկներից, իսկ իսպանական Collection Alexandra ընկերությունը նմանատիպ կահույք է ստեղծել լոգասենյակի համար, հայտնում է Luxlux.net-ը։

Ճամպրուկն անփոխարինելի իր է տնտեսության մեջ։ Դրանում կարելի է իրեր պահել, դրանք հարմար են ուղևորությունների ընթացքում։ Սակայն սա դեռ ամենը չէ։ Ճամպրուկներից կարելի է պատրաստել հիանալի յուրահատուկ կահույք, որը կզարդարի ռետրո ոճի ինտերիերը։