«Ամերիկյան հերթական զույգերից մեկը որոշել է վերջ դնել իրենց հարաբերություններին: Ամերիկյան ԶԼՄ-երը հայտնում են 44-ամյա երգչուհի Ջենիֆեր Լոպեսի և 26-ամյա պարող Կասպեր Սմարթի բաժանության մասին» - գրում է asekose.am-ը:
«Ջենիֆեր Լոպեսին այլևս ձեռք չի տալիս այն, որ Կասպերն ապրում է իր տանը և իր հաշվին ու չի պատրաստվում ինքնուրույն գումար վաստակել: Իհարկե, այդ որոշումը նրան հեշտ չի տրվել»,- լրատվամիջոցներից մեկին նշել է զույգի մտերիմներից մեկը' ավելացնելով, որ վերջում Ջենիֆերը ասել է Կասպերին, որ ինչպես դատարկ եկել է իր տուն, այնպես էլ դատարկ կհեռանա այնտեղից:
Սակայն մեկ այլ աղբյուր տեղեկացնում է, որ զույգը շարունակում է ապրել միասին' չնայած նրանց միջև եղած լարվածությանը, նաև նշել է, որ նրանց բաժանությունը անխուսափելի է:
Հիշեցնենք, որ Ջենիֆերը սկսել է հադիպել Կասպերի հետ 2011թ-ի հունիսից' ամուսնուց' երգիչ Մարկ Էնթոնիից, բաժանվելուց երեք ամիս հետո: