Սերիալային դերասանուհի Ժաննա Բուտուլյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը: Նա բոլորում է 26 տարին, ինչի կապակցությամբ գիշերվանից շնորհավորական բազմաթիվ զանգեր ու նամակներ է ստացել:
«Գիշերն ինձ համար նստած էի, երբ սկսվեցին զանգերը, որոնք ինձ շատ ուրախացրեցին: Արդեն ստացել եմ շնորհավորանքներ բոլոր նրանց կողմից, ումից սպասում և ակնկալում էի :) Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, այդ թվում' «Բարև, ԵՍ եմ...»-ի անձնակազմին և ասել, որ բոլորին շատ սիրում եմ»,- ESem.am-ին ասաց դերասանուհին և նշեց, որ չի ցանկանում առանձնացնել անակնկալներ, քանի որ չի սիրում ասել' ինձ համար այս են արել, այն են արել: Այնուամենայնիվ ընդգծեց, որ իրեն շատ է ուրախացրել մայրիկի պատրաստած ելակով տորթը. «Դա ամենամեծ անակնկալն էր, քանի որ ամենասիրածս տորթն է:)»:
Պարզվում է' դերասանուհին չի սիրում նշել տարեդարձերը: «Առհասարակ սիրում եմ միջոցառումներ, սակայն տարեդարձս գերադասում են նշել նեղ ընտանեկան և ընկերական շրջանակներում: Այսօր էլ բացառություն չէ, երեկոյան ինձ շատ մտերիմ մարդկանց հետ կլինեմ»,- ասաց Ժաննան ու հավելեց, որ դեռ չի որոշել' տա՞նն է տոնելու տարեդարձը, թե' ինչ-որ տեղ կգնան:
ESem.am-ը շնորհավորում է Ժաննային ու նրան անձնական ու աշխատանքային հաջողություններ մաղթում:)
Շնորհավորեց Ամալյա Հովհաննիսյանը