Ինդոնեզացի աղջիկը, ում դեմքը պատված է բավականին խիտ մազածածկույթով, դեռ մանկուց հայտնվել էր բոլորի ուշադրության կենտրոնում, գրում է Terra-ն:
13 տարեկան Սուպատրան դպրոցում հաճախ ենթարկվում էր իր համադասարանցիների ծաղրանքներին, ովքեր նրան անվանում էին «գայլ-աղջիկ» կամ «կապիկի դեմք»:
2011-ին աղջնակը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում' որպես «աշխարհի ամենամազոտ աղջիկ», ինչից հետո նրա համբավը տարածվել է ողջ աշխարհում: