Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ Իսլանդիայի դեմ մենամարտում 200-րդ խաղից առաջ, գրում են միջազգային ԶԼՄ-ները:

Հրատարակության ներկայացուցիչները լեգենդար պորտուգալացուն պաշտոնական վկայական են հանձնել։

Նշենք, որ 38-ամյա հարձակվողը ազգային հավաքականների մակարդակով խաղերի քանակով ռեկորդակիր է։ Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 2003 թվականին։

Ինչպես հայտնի է, հենց Ռոնալդուի խփած գոլն է վճռել Իսլանդիայի հետ հանդիպման ճակատագիրը։ Պորտուգալիան հաղթեց 1-0 հաշվով, իսկ հարձակվողի համար այս գնդակը դարձավ 123-րդը ազգային հավաքականի մարզաշապիկով, ինչը նույնպես ռեկորդային է։