ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքի բնակիչ Օսթին Քոուլսոնը, ով վաղուց երազում էր գրանցվել Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում՝ որպես ավտոմոբիլային նորարության հեղինակ, վերջերս իրականացրել է իր երազանքը՝ ստեղծելով աշխարհի ամենափոքր մեքենան, որը պիտանի է ճանապարհային ստանդարտ երթևեկության համար, գրում է Oddity Central-ը:
29-ամյա երիտասարդը մանկուց սիրել է ձևափոխել իր հեծանիվները՝ ավելացնելով կամ հանելով դրանց մասերը: Այնուհետև նա սկսել է նաև ավտոմեքենաներ նախագծել: Իսկ երկու տարի առաջ սկսել է աշխատել ամենափոքր մեքենան ստեղծելու ուղղությամբ, որը հնարավոր է վարել փողոցում: