Rolls-Royce ընկերությունը ներկայացրել է Sweptail եզակի կուպեն, որն անունը չհայտնած սպասարկյալի պատվերով պատրաստվել է միակ օրինակով: Car հրատարակությունը նշում է, որ, մակնիշի ղեկավար Տորստեն Մյուլեր Օտվոսի խոսքով՝ այդ ավտոմեքենան այնքան թանկ արժե, որ կարող է համարվել ամենաթանկ նոր ավտոմոբիլն աշխարհում:

 

Ստույգ տվյալներ նա չի հայտնել:
Նորույթի դիզայնը կատարված է Phantom-ի ոճաբանությամբ: Ըստ որում ավտոմոբլն ստացել է թափքի՝ գործնականում լիովին վերափոխված առջեւի մաս եւ բացարձակապես նոր խել: Rolls-Royce -ում նշել են, որ ավտոմոբիլը մշակելիս դիզայներները, պատվիրատուի խնդրանքով, ոգեշնչվել են արդի զբոսանավերով: Rolls-Royce Sweptail-ի ինտերիերում տեղադրված է ընդամենը երկու բազկաթոռ: Մոդելի սալոնի հարդարման համար օգտագործվել են բնական կաշի եւ փայտ: Ավտոմեքենայի կենտրոնական բարձակում գտնվում է հատվածամաս շամպայն եւ երկու բյուրեղապակե գավաթ պահելու համար:

 


Rolls-Royce-ում Sweptail-ի մասին ոչ մի կարգի տեխնիկական մանրամասնություններ չեն հայտնել: Ավտոմոբիլի առաջին հրապարակային ցուցադրությունը կայացել է Concorso d’Eleganza at Villa d’Este էլեգանտության մրցույթի շրջանակներում, որտեղ առաջին անգամ ցուցադրվել է նաեւ BMW-ի վերածնված 8-րդ շարքի նախատիպը: