Մեծ Բրիտանիայի Rolls-Royce Motor Cars ընկերությունը, որը մասնագիտացած Է լյուքս ավտոմոբիլների արտադրության բնագավառում, Լոնդոնում ներկայացրել Է 103EX-ի կոնցեպտուալ նմուշը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ընկերության մամուլի ծառայությունը:

 

Դա այն չորս Vision Next 100 «ապագայի ավտոմոբիլներից» մեկն Է, որի ստեղծման մասին հայտարարվել Էր 2016 թվականի մարտին՝ առեւտրանիշի հարյուրամյակի տոնակատարության ընթացքում: Ֆիրման կարծում Է, որ այդ ավտոմոբիլները կարող են արտադրվել 2040 թվականից հետո: Կոնցեպտ-կարի վրա աշխատել Է Rolls-Royce-ի դիզայներների թիմը՝ Ջայլս Թեյլորի ղեկավարությամբ:

 

Ավտոմոբիլը համապատասխանում Է ֆիրմայի՝ երկարացված անվամեջով (EWB) արդի մոդելների չափերին՝ 5,9 մետր երկարությանը եւ 1,6 մետր բարձրությանը: