Եզակի Rolls-Royce Silver Ghost մակնիշի մեքենան՝ 1914 թվականի արտադրության, աճուրդի է դրվել, նախնական արժեքը ̀ 278 մլն ռուբլիով կամ 4 մլն եվրոյով:

Այս մոդելի մեքենաներն արտադրվել են 1905-1926 թվականներին: 20 տարում 8416 նմուշ է թողարկվել:

 

Նշվում է, որ մեքենան պատկանել է Նիկոլայ Երկրորդին, նրա մահից հետո այն ձեռք է բերել լասվեգասցի կոլեկցիոներն ու այն ցուցադրել իր կազինոյում, այնուհետև տարբեր աճուրդներում մի քանի անգամ վաճառվել է: