Մեքենաշինական ոլորտի ամենահեղինակավոր ընկերություններից մեկը՝ բրիտանական Rolls Royce-ը, ներկայացրել է նոր Phantom լիմուզինը, որը, ի դեպ, անկախ եղանակային պայմաններից միշտ աստղային երկնքի «տակ է» գտնվում։
Ինչպես նշում է Daily Mail-ը, բանն այն է, որ մեքենայի տանիքին՝ ներսից, ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով պատկերված է աստղազարդ երկինքը՝ մեքենայի մեջ ռոմանտիկ մթնոլորտ ստեղծելով։
Իսկ ինչ վերաբերում է դրա տեխնիկական բնութագրին, ապա մեքենան ունի 6.75 լ տարողությամբ, 463 ձիաուժ հզորությամբ V12 շարժիչ։ Այն կարողանում է 100կմ/ժ արագություն զարգացնել 5.8 վայրկյանում, իսկ մեքենայի զարգացրած առավելագույն արագությունը կազմում է 240 կմ/ժ։
Rolls Royce դեռևս հրաժարվել է մեքենայի գինը հայտարարելուց։