Յուրաքանչյուր տարի «Գինեսի ռեկորդների գիրքը» համալրում են մարդկանց ամենատարօրինակ և յուրահատուկ ձեռքբերումները, ընդ որում՝ բոլորովին պարտադիր չէ լինել մարզիկ։ Ունենալով բնատուր տաղանդ կամ հասնելով որոշակի հաջողության որևէ ասպարեզում, կարելի է դառնալ ռեկորդակիր և գրանցել սեփական անունը Գինեսի գրքի էջերում։

Tert.am-ը՝ հղում տալով adMe.ru-ին ներկայացնում է 25 ամենայուրօրինակ և տարօրինակ ռեկորդները, որոնք գրանցվել են 2013-ին։
1. Թուրք Մեհմեթ Օզայրիկն ունի ամենամեծ քիթն աշխարհում՝ 8.8 սմ։

2. Ամենաերկար ոտքերն ունենալու ռեկորդը պատկանում է ազգությամբ ռուս Սվետլանա Պանկրատովային։

3. Ամենամեծ բերանն ունի Ֆրանցիսկո Դոմինգո Ժոակիմուն Անգոլայից։

4. Ամենամեծ բնական կուրծքը՝ 1.8 մետր, պատկանում է Էնի Հոկինս Թերներին։ Յուրաքանչյուր կուրծքը կշռում է մոտ 25.5 կգ։

5. Ամենաբարակ իրան, որը սեղմիրանով կազմում է 38 սմ, պատկանում է ամերիկուհի Քեթի Յունգին։ Առանց սեղմիրանի այն 53 սմ է։

 

6. Ամենածանր հեծանիվը կշռում է 750 կգ և պատկանում է հոլանդացի Վոթեր վան դեն Բոշին։

7. Ամենամեծ սքեյթբորդն ունի 1.1 մ բարձրություն, 2.642 մ լայնություն և 11.15 մ երկարություն։

8. Նման հավաքածուով կարող է հպարտանալ Բեթինա Դորֆմանը Գերմանիայից, որը 1993-ից ի վեր հավաքել է 15 հազար ամենատարբեր Բարբի տիկնիկներ։

9. Կանադացի Աարոն Քեյսին պատկանում է ճաշի գդալները դեմքի վրա հավասարակշռելու համաշխարհային ռեկորդը։

10. Գերմանացի Իվո Գրոշեն աշխարհում բոլորից արագ է հանում գուլպայակապերը միայն ատամներով։

11. 2006-ին Էլեյն Դևիդսոնի մարմնի վրա կար 4225 անցք փիրսինգի համար։ Այդ օրվանից մինչ այժմ այդ թիվը միայն ավելացել է։

12. Ամենահարուստ մազային ծածակույթն ունի Սուպատրա Սասուպհան Թաիլանդից։

13. Չիկագոյում վաճառվում է 3.2 կգ-ոց և 41 սմ երկարությամբ հոթ դոգ, որն արժե 40 դոլար։

14. Ամերիկացի Չադ Ֆելը ռեկորդակիր է համարվում մաստակից ամենամեծ փուչիկը փչելու մեջ։

15. Ջիմ Հանթերը Ավստրալիայից դանակի օգնությամբ 1 րոպեում կարող է կտրել 25 հասուն ձմերուկ իր օգնական Սելիա Քերթիսի մերկ մարմնի վրա։

16. Ամերիկացի Ջեյմս Ա. Դեքեյնը հավաքել է աշխարհում ամենամեծ զենքը։

17. Նորզելանդացի ակոբատները կարողացել են երեք հոգով 6.5 րոպե մնալ 56x66x69 սմ չափեր ունեցող փակ արկղում։

18. Սքայ Բրոբերգը Նոր Զելանդիայից ռեկորդ է սահմանել՝ ամենարագը տեղավորվելով փակ տարայի մեջ։

19. Մեկ րոպեի ընթացքում Նելե Բրուքմանը Գերմանիայից կարողացել է բարձրանալ 10 մետր երկարությամբ հարթ ձողի վրայով։

20. 2013թ. Գինեսի գրքում է հայտնվել 1.118 մ հասակ ունեցող Զևս անունով շունը։

21. Պագի անունով շունն ունի ամենաերկար լեզուն աշխարհում։

22. Բրիտանացի Թոմաս Բլեքթորնն ունի ամենաուժեղ լեզուն աշխարհում։

23. «Ամենաարագ» լոգասենյակը։

24. Ջուլիան Պավոնը ԱՄՆ-ից սահմանել է ռեկորդ 2010թ. մարտի 21-ին։ Նա ամենաերիտասարդ թմբկահարն է։ Ռեկորդի ժամանակ նա 5 տարեկան 10 ամսական և 3 օրական է եղել։

25. Անգլիացի բուլդոգին է պատկանում 100 մ տարածության վրա սքեյթբորդով ամենարագ ընթանալու ռեկորդը։