66 տարի շարունակ Գինեսի ռեկորդների գրքի թիմն անխոնջ աշխատում է՝ ամեն անգամ տարեվերջին նոր ռեկորդակիրներով ևս մեկ հավաքածու թողարկելու համար: Ահա վերջին հրատարակության ամենահետաքրքիր մասնակիցները:
Ամենաերկար ականջներով շունը (այժմ կենդանի շներից)
Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքից Լուն «ամենաերկար ականջներ ունեցող» շունն է: Զարմանալի չէ. յուրաքանչյուր ականջի երկարությունը 13,38 դյույմ է (գրեթե 34 սանտիմետր): Նրա սեփականատերը՝ անասնաբույժի օգնական, 29-ամյա Լու Փեյջ Օլսենը, միշտ կատակել է, որ շունը բավականին երկար ականջներ ունի, սակայն միայն համաճարակի ժամանակ է որոշել դրանք չափել:
Ամենամեծ ոտնաթաթեր ունեցող դեռահասը
Աշխարհի ամենամեծ ոտնաթաթեր ունեցող դեռահասի կոչումը ստացել է Մորգան Փարսլին: Դրանք ունեն 12,2 դյույմ (30,9 սանտիմետր) երկարություն, ինչը նշանակում է, որ նա կրում է 47 չափսի կոշիկ:
Ձեռքերի վրա քսան մետր հաղթահարելու ռեկորդ
Օհայո նահանգից Սիոն Քլարքը այս տարի ռեկորդների գիրք է մտել ձեռքերով 20 մետր ամենաարագը վազելուց հետո: Դա անելու համար նրանից պահանջվել է 4,78 վայրկյան: Պետք է նաև նշել, որ տղան չէր կարող իրեն օգնել ոտքերով, քանի որ ծնվել է առանց դրանց:
Ամենացածրահասակ պրոֆեսիոնալ բոդիբիլդերը
Այս տարվա գրքում ներառված է նաև Պրատիկ Մոհիտեն՝ Հնդկաստանի Մահարաշտրա քաղաքից: Նա դարձել է բոդիբիլդինգի ամենացածրահասակ մարզիկը տղամարդկանց շրջանում: Մարզիկի հասակն ընդամենը 102 սանտիմետր է: Այս հատկության պատճառով Մոհիտեն միշտ համարվում էր թույլ, բայց նա գտավ իր նկատմամբ վերաբերմունքը փոխելու միջոցը: Նա սկսել է զբաղվել բոդիբիլդինգով, քանի որ, իր կարծիքով, դա «ֆիզիկական ձևի և ուժի իդեալական մարմնացում է»: Նա բոլորի հետ հավասար հիմունքներով հանդես է գալիս մրցումներում, և նրա ռեգալիաների ցանկը չի սահմանափակվում ռեկորդների գրքում տեղ զբաղեցնելով:
30 վայրկյանում սեփական մազերով պարան խաղալու ռեկորդակիր
Մեկ այլ ռեկորդակիր է Լետիցիա Քին` Կոտ դ'Իվուարեի Աբիջանից: Նա 30 վայրկյանում սեփական մազերի վրայով 60 անգամ ցատկելու ռեկորդ է սահմանել: 25-ամյա աղջիկը հայտնի է իր մազերից իսկական քանդակներ ստեղծելով՝ ոգեշնչված աֆրիկյան մշակույթից մինչ գաղութային կանացի սանրվածքներով: Նա աշխատում է նաև որպես մոդել, դերասանուհի և ստեղծում է թվային բովանդակություն, գրում է Daily Mail-ը: