Բանաստեղծ, հրապարակախոս Լյուդվիգ Դուրյանը այս տարի հունիսի 21-ին կդառնար 80 տարեկան: Նրա հիշատակը վառ պահելու եւ արվեստասերներին եւս մեկ անգամ բանաստեղծի պոեզիան մատուցելու համար “Արամ Խաչատրյան” համերգասրահում սեպտեմբերի 17-ին տեղի է ունեցել նրան նվիրված գրական-երաժշտական երեկո:
Համերգը վարել են Կարեն Քոչարյանը, որն առաջարկել է բանաստեղծին նվիրված գիտաժողով կազմակերպել, եւ բանաստեղծի թոռնուհին' Լիանա Արսենյանը, որը հանդիսատեսին ողջունել է իր պապիկի սիրելի “ողջույնների տեղատարափով”:
Համերգի ընթացքում Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախումբը Երվանդ Երզնկյանի եւ Մարտին Վարդազարյանի ղեկավարությամբ հնչեցրել է Դուրյանի բանաստեղծությունների հիման վրա գրված երգերը, որոնցից հայտնի են “Արեւիկ է անունդ”, “Տաղ հայտնության”, “Որտեղ գտնեմ քեզ”, “Կռունկներ”, “Դու սեւուկ մազով”, “Հայոց հովիկ” եւ այլ գործեր:
Շարունակությունը` այստեղ: