«Միսս Ամերիկա» գեղեցկության մրցույթի պատմության ընթացքում առաջին անգամ հաղթող է դարձել Նյու Յորքի ներկայացուցիչ 24-ամյա Նինա Դավուլուրին, որը ծագումով հնդկուհի է։ Հենց այդ փաստն էլ շատ ամերիկացիների դժգոհությունն է առաջացրել, հայտնում է Russia Today-ը։

Twitter-ում հայտնվել են բազմաթիվ հաղորդագրություններ, որոնք ուղղված են մրցույթի կազմակերպիչներին և հենց հաղթողին. «Եթե դու «Միսս Ամերիկան» ես, ապա դու պետք է ամերիկուհի լինես», «Ե՞րբ է վերջապես «Միսս Ամերիկա» տիտղոսը սպիտակամորթ կին շահելու», «Ահա, նրանք «Միսս Ամերիկա» դարձրին մուսուլմանուհուն։ Հավանաբար, Օբաման երջանիկ է։ Երևի նա էլ է քվեարկել նրա համար»։

Նման հաղորդագրություններ համացանցում հայտնվել են անմիջապես մրցույթի արդյունքները հայտարարելուց հետո։