Օրերս համացանցում տարածվել են դերասաններ Սարգիս և Մանո Գրիգորյանների հարսանեկան հագուստով լուսանկարները: Esem.am-ը շտապեց պարզել, թե ինչ հարսանեկան լուսանկարներ են տարածում գտել: Պարզվում է՝ Սարգիսն ու Մանոն դերասաններ Նարբեի և Աստղիկի հետ ձեռնամուխ են եղել նոր գործի, որը ենթադրում է միջոցառումների, հարսանյաց հանդեսների կազմակերպում:

Սեպտեմբերի 1-ից նրանք բացել են «Love» փոդաքշընը, որի պաշտոնական բացումը տեխնիկական պատճառներով կկայանա հոկտեմբերի 1-ին: «Ուզում ենք բավականին լուրջ զբաղվել միջոցառումների կազմակերպմամբ: Քանի որ բազմիցս վարել եմ միջոցառումներ, լավ շրջապատ և ընկերներ ունեմ: Պատվիրատուն ստիպված չի լինի վազվզել տարբեր տեղեր, ես կարող եմ այդ հարցերը շատ արագ այնպես լուծել, որ մարդիկ ինձնից գոհ մնան»,- esem.am-ին ասաց Սարգիսը: Փրոդաքշընը նախատեսում է զբաղվել հարսանիքի, ծնունդի, կնունքի և այլ արարողությունների ամբողջական կազմակերպմամբ: Ըստ Նարբեի՝ իրենց դիմելու դեպքում մարդիկ ազատվում են նախապատրաստական վազվզոցից և գլխացավանքներից:

Նարբեն էլ պատմեց, որ մինչ համագործակցությունը, երկար ժամանակ բանակցություններ են վարել: «Սարգսի կողմից ինձ համագործակցության առաջարկ եղավ: Ճիշտ հասկանալով՝ ինչ ենք ակնլալում այս բիզնեսից, սկսեցինք աշխատել: Բացի մեզնից, այլ մարդիկ էլ են ներգրավված փրոդաքշնի աշխատանքներում: Նախորդ հարցազրույցի ժամանակ խոստացել էի, որ կստեղծենք այնպիսի բիզնես, որում շատ մարդիկ զբաղվածություն կունենան: Այժմ բավականին շատ մարդ աշխատում է մեզ մոտ»:

Նշենք, որ Սարգիս-Մանո և Նարբե-Աստղիկ զույգերը գործընկերներ լինելուց զատ, ընկերներ են: «Նարբեն շատ աշխատասեր է և գիտի՝ ինչ է ուզում: Նա իսկապես ուզում է գումար աշխատել այս երկրում: Ես էլ այն մարդկանցից եմ, ովքեր կարծում են, որ ցանկության դեպքում կարող ես քեզ համար աշխատանք գտնել ու լավ ապրել,- ասաց Սարգիսն ու հավելեց, որ աշխատանքային հարցերում իրենց օգնում են սիրելիները՝ Մանոն և Աստղիկը: -Մեկս մյուսիս օգնելով կարողանում ենք բավականին լուրջ աշխատանք ծավալել»:

Ի դեպ, «փեսացուները» նույն հագուստով են: Նարբեի փոխանցմամբ՝ գործուղումներից մեկի ժամանակ ինքը կոստյում էր գնել, որը շատ է դուր եկել նաև Սարգսին, ով ևս ձեռք է բերել նույն կոստյումից:)

 

Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը